Հանրապետականների հիսթերիան


 

Ինչ վերաբերում է Ռոմնիի` նույն CNN-ով հնչեցրած պոռթկումին, նա ասել է, թե ՌԴ-ն «մինչև վերջ պաշտպանում է աշխարհի վատթարագույն վարչակարգերը»:

- Ռուսաստանն անբարյացակամ խաղացող է աշխարհի արենայում: Եվ ԱՄՆ-ի նախագահը, ով ձգտում է ընտրություններից հետո ճկուն դիրքորոշում ունենալ նրա հանդեպ և կարող է հաշվի չառնել իր հայրենակիցների կարծիքը, դա շատ, շատ տագնապալի է,- հայտարարել է ամերիկյան թիվ 1 հանրապետականը:

Կարևոր են նաև քաղվերլուծաբանների եզրահանգումները: Իրենց տեսակետը հիմնավորելով կոնկրետ փաստերով, նրանք ընդգծել են. չնայած պարբերաբար օգտագործված հռետորաբանությանը, Վլ. Պուտինն ու Դմ. Մեդվեդևն իրենց դրսևորել են որպես ԱՄՆ-ի հուսալի և սկզբունքային դաշնակիցներ: Միշտ պատրաստակամ երկխոսելու Արևմուտքի հետ` աշխարհաքաղաքական սպառնալիքների դեմ պայքարի և անվտանգության հարցերով: