826.000¬ից 55.000¬ը` վարակակիր


Ռուսաստանի կալանավայրերում պատիժ կրողների շուրջ 1/3¬ը ՁԻԱՀ¬ով հիվանդ է: Այս մասին ահազանգել է ՌԴ Պատիժներն իրականացնող դաշնային ծառայության փոխտնօրեն Նիկոլայ Կրիվոլապովը. - Թվերը մնացել են նույնը` ինչպես անցյալ տարի էր: Բանտային համակարգի կալանավայրերում գտնվողների 1/3¬ը հիվանդ է: Այսօր մենք կառավարությունից ավելի քան 1,3 միլիարդ հատկացում ենք ստացել` բուժման, սարքավորումների նորացման նպատակով,¬ նշել է նա: Իրավիճակը շտկելու նպատակով, այս ծառայությունը համագործակցում է Առողջապահության համաշխարհային հիմնադրամի հետ: - Որոշում է ընդունվել, որպեսզի ՁԻԱՀ¬ի կենտրոններում մեր տարածքում գրանցում ունեցող կասկածյալները, ձերբակալվածներն անվճար հետազոտվեն` այդ հիվանդությունը հայտնաբերելու նպատակով,¬ Կրիվոլապովի խոսքը մեջբերել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն: