Անպարտելի ոգին սնունդ է առնում մշակույթից


Մայիսը, թերևս, բարձրակետն է մեր կերտած փառահեղ հաղթանակների, որոնք չեն տրվում, այլ նվաճվում են ոգով ուժեղ ու աննկուն ժողովուրդների կողմից: Ավարայրից մինչև Սարդարապատ ու Արցախ` հյուսեցինք վաստակած, արդարացի մեր հաղթանակների պատմության հերոսական դրվագները: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ծրագրել է մայիսյան տոնակատարություններին նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք միտված են զինվորների ոգու ամրապնդմանը, հաղթանակների խորհուրդն ու ուժը նրանց փոխանցելուն: - Համագործակցում ենք տարբեր ուսումնական հաստատությունների, այդ թվում` Մանկավարժական համալսարանի հետ: Նախնական պայմանավորվածության համաձայն` ԲՈՒՀ¬ի Կուլտուրայի ֆակուլտետի ղեկավարության հետ որոշեցինք մայիսյան տոնակատարություններին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելութ յուն կազմակերպել Իջևանի զորամաս,¬ ասում է ՀՀ ՊՆ ՏՀՀԿ վարչության Ռազմահայրենասիրական միջոցառումների կազմակերպման և ՀԿ բաժնի Հանրային կապերի իրականացման բաժանմունքի պետ Հայկ Մարկոսյանը: Տավուշի խիտ անտառների ու լեռների գրկում` մի բարձունքի վրա է տեղակայված մարտական հերթապահություն իրականացնող զորամասը: Իսկ սահման գնացող զինվորի` արթուն հայացքի ներքո Իջևան քաղաքն է ու նաև նույն զինվորի շնորհիվ խաղաղ ու անվտանգ ապրող տավուշեցին: Հայրենյաց պաշտպաններին իրենց հոգու ջերմությունը, մեր հազարամյա մշակույթի ուժն ու զորությունն էին բերել Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գևորգ Թադևոսյանը, ֆակուլտետի ուսխորհրդի անդամները և ժողովրդական գործիքների նվագախումբը: Խմբավար Լևոն Ավագյանի գլխավորությամբ նվագախումբը հնչեցրեց մեր մշակույթի գոհարները: Համերգ¬հանդիպման վարող Սամվել Միքայելյանի` զինվորների հետ անմիջական զրույցը, ոգեշնչող ու քաջալերող կոչերը, ճանաչողական բնույթի հարց ու պատասխանն է´լ ավելի ջերմացրին մթնոլորտը: Իսկ երբ նա հնչեցրեց Սայաթ¬Նովայի ստեղծագործություններից և նվիրեց զինվորների «հոգու կտորներին», դահլիճը թնդաց ծափերից: Սրտաբուխ էր ֆակուլտետի դեկանի խոսքը` ուղղված զինվորներին. - Հայրենիքի սերը չափվում է հոգու արիությամբ: Եվ որքան անսահման է սերը հայրենի հողի նկատմամբ, այնքան ամուր ու անառիկ են այդ երկրի սահմանները: Իսկ այդ անպարտելի ոգին սնունդ է առնում հայ ժողովրդի մշակույթից` օրորոցային երգերից սկսած` մինչև Կոմիտաս ու Արամ Խաչատրյան, ժողովրդական երգերից մինչև մարտական քայլերգ: Այսօր, քան երբևէ, դո´ւք եք Հայոց պետականության երաշխավորը, Հայոց բանակն է մեր ազգային հպարտության գրավականը` հասարակ զինվորից մինչև գեներալ: Ուրեմն, սիրենք այդ մշակույթը, որի ոգին կրող զինվորը մի օր դառնում է Զորավար Անդրանիկ, Մարշալ Բաղրամյան և Մոնթե Մելքոնյան: Մանկավարժական համալսարանի ղեկավարության համաձայնությամբ, Կուլտուրայի ֆակուլտետի տարբեր նվագախմբեր տարվա ընթաքում ամիսը մեկ անգամ կայցելեն զորամասեր: - Ամեն ինչ անում ենք, որ բարձրացնենք զինվորների մարտական ոգին: Նրանք հեռու են հարազատներից ու ծնողներից, ինչը ծանր է: Կարծես մի տեսակ ընտանեկան քաղցրություն են զգում երաժշտության, ուսանողների վերաբերմունքի մեջ: Ֆակուլտետի բոլոր ամբիոնները միանշանակ կողմնակից են այս բնույթի միջոցառումներին: Ես կցանկանայի, որ դրանք շարունակական լինեն: Սա մեր առաջին այցն էր: Զգացվեց զինվորների կարգապահությունը: Եթե նրանք կարողանում են այսպիսի երաժշտություն լսել, ապա կարող են նաև կռվել,¬ ասում է դեկանը: Ուսխորհրդի անդամները ևս մեծ ոգևորություն էին ապրում հանդիպման ընթացքում: - Նմանատիպ այցերը կարևորվում են նրանով, որ կարողանում ենք ինչ¬որ չափով նպաստել զինվորների հայենասիրական ոգու բարձրացմանը: Բայց ամենակարևորը, թերևս, այն է, որ զինվորը գիտակցի` ինքը մենակ չէ: Մենք նրա կողքին ենք: Նա կատարում է իր պարտքը` պաշտպանում է մեր հայրենիքը, մենք էլ պարտավոր ենք գոնե այս եղանակով սատարել նրան: Կցանկանայի նաև նշել, որ ինքս ծառայել եմ քանի տարի առաջ և այսօր տեսա, թե որքան բան է փոխվել ու բարելավվել մեր բանակում,¬ ասում է ուսխորհրդի նախագահ Վարազդատ Եղիազարյանը: Այցելությունները զորամասեր` զինվորների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելուց, հիշարժան պահեր պարգևելուց զատ նաև ցրում են դեռ չծառայած երիտասարդ ների սխալ պատկերացումները, ինչ¬որ չափով նաև անհանգստությունն ու անորոշությունը` հնարավորություն տալով ծանոթանալ զորամասի պայմաններին և զինվորական առօրյային: - Ինձ համար մեծ պատիվ է իմ ինստիտուտի ղեկավարության և ընկերներիս հետ լինել զորամասում: Բանակն ամենակարևոր կառույցներից մեկն է, որն այսօր մեծ ներուժ ու ազդեցություն ունի հայկական պետականաշինության գործում: Ես դեռ չեմ ծառայել, և այսօր մեծ դասեր քաղեցի: Խոսելով զինվորների հետ, լսելով նրանց կարծիքները` պատկերացրի, թե ինչպիսի զինվոր կարող եմ լինել: Կարծում եմ, մեծ պատվով պիտի ծառայեմ մեր Հայոց բանակում,¬ ասում է Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Դավիթ Դավթյանը: Էջի նյութերը` Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ Ի սրտե շնորհավորում ենք մեր զինծառայող որդու` Դավիթ Սարգսյանի ծնունդը: Մեր սիրելի´ զավակ, ծնողներդ հպարտ են, որ պաշտպանում ես հայրենիջքդ: Դա յուրաքանչյուր հայորդու պարտքն է: Քեզ տոկունություն և ամրություն: Ծառայի´ր արժանապատվորեն ու հպարտության գիտակցումով, որ զինվորն ես Հայոց բանակի: Քեզ սիրող ու վերադարձիդ անհամբեր սպասող քո ծնողներ` Սերգեյ և Արմինե, տատիկ` Անահիտ, եղբայր` Ռոբերտ