ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐՆԷԼ ԵՆ «ԱԳՐԵՍՈՐ»


 

Պարզվում է, որ Ադրբեջանի համար ագրեսոր են ոչ միայն հայերը, ովքեր «գրավել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը», այլև նույն լեզվախումբը ներկայացնող թուրքմենները: Արի ու տես, որ նրանք էլ չեն թողնում ազերիներին` տեր կանգնել թուրքմենական նավթին: Խնդիրն այն է, որ ադրբեջանցիներն արգելել են թուրքմենական հորատող նավի աշխատանքները Սարդար տեղավայրում, որին շտապել են տալ Քեփեզ անվանումը: Այստեղ նավթահորի պաշարները կարող են կազմել մինչև 50 մլն տոննա: Թուրքմեններն էլ ստիպված են եղել դիմել ՄԱԿ-Միջազգային դատարան: Նավթահորը գտնվում է թուրքմենական ջրերում, իսկ ահա ազերիները, որ վարժվել են հափշտակել ուրիշների պատմությունն ու հողերը, կամենում են տիրանալ նաև թուրքմենական նավթահորին: Թուրքմենստանում որոշել են խնդիրը տեղափոխել Միջազգային դատարան: Ի դեպ, այս մասին գրել են նաև թուրքական թերթերն ու, ի զարմանս ազերիների, պաշտպանել թուրքմեններին: Ստացվում է, որ այլևս թուրքերը չեն կարողանում հաշտվել Ադրբեջանի զավթողականության հետ: Գուցե մի օր թուրքերը որոշեն համաձայնել նաև հայերի հետ` Լեռնային Ղարաբաղի հարցում...