Նմանեցրել է նավթի լաքայի


Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն իր նախկին ընկերուհու հետ աղմկոտ վեճի մեջ հայտնված արտիստ Մել Գիբսոնին համեմատել է Մեքսիկական ծոցի նավթաբծի հետ (տեղեկացրել է KCRA հեռուստաալիքը)£ Կալիֆոռնիայի պետական պաշտոնյաների շրջապատում Շվարցենեգերը հայտարարել է, որ 2 նորություն ունի նրանց հայտնելու. մեկը` լավ, մյուսը` վատ£ Լավն այն է, որ BP ընկերությունը վերջապես գտել է, թե Մեքսիկական ծոցում ինչպես կասեցնի նավթային լաքան£ - Սակայն առայժմ ոչ մեկը միջոց չի գտել, թե ինչպես զսպի Մել Գիբսոնին,¬ գանգատվել է Առնոլդը` ակնարկելով բարդ բնավորությունը ավստրալիացի արտիստի, ով բազմիցս խախտում է հասարակական կարգը, բայց երբեք պատասխանատվության չի ենթարկվում£ Գիբսոնի ներկայացուցիչ Ալան Նիրոբը բարյացկամորեն է ընդունել Շվարցենեգերի հեգնանքը` գոհունակություն հայտնելով, որ նահանգապետը չի կորցրել հումորի զգացումը£ Նա կարծիք է հայտնել, թե նման հայտարարությամբ նահանգապետը «շոուբիզնես վերադառնալու հող է նախապատրաստում»£ Ի դեպ, Սակրամենտոյում մի հանդիպման ժամանակ Շվարցենեգերը խոստովանել է, որ 62 տարեկան հասակում էլ ինքը շարունակում է ծանրություններ բարձրացնել. - Անցյալ շաբաթ ես 170 կիլոգրամ եմ բարձրացրել. աթոռից բարձրացրել եմ Ռաշ Լիմբոյին (իր գիրությամբ առանձնացող ճանաչված ռադիոհաղորդավար)£