«Սիրո շքերթի» զոհերը


Գերմանիայում «Սիրո շքերթ» կոչվող փառատոնի մասնակիցներից 21¬ը զոհվել են, իսկ 500 հոգի էլ տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել հրմշտոցի արդյունքում£ Դատախազութ յունը հետաքննում է անզգուշության հետևանքով պատճառված 8 կնոջ և 13 տղամարդու մահվան փաստը. առգրավվել են միջոցառմանն առնչվող բոլոր փաստաթղթերթը£ Շատերը կատարվածի պատասխանատվությունը բարդում են փառատոնի կազմակերպիչների և Դույսբուրգի քաղաքային իշխանությունների վրա, որոնք հաշվի չեն առել մասնագետների բազմաթիվ նախազգուշացումները` կազմակերպչական ակնհայտ թերությունների առնչությամբ£ Որոշ տվյալներով` հին երկաթուղային կայարանի տարածքը, ուր անցկացվել է Love Parade¬ը, կարող է առավելագույնը 250 հազար մարդ տեղավորել£ Մինչդեռ հավաքվել է 1 միլիոնից ավելի մասնակից£ Բացի այս, ելքն ու մուտքն ընդհանուր են եղել` 16 մետր լայնությամբ և 200 մետր երկարությամբ ստորգետնյա թունելից£ Բնականաբար` հրմշտոցն անխուսափելի էր£