Ծաղիկները նաև թոշնում են


Վիճակագրությունն անողոք գիտություն է, որն էլ հենց փաստում է, թե աշխատանքային սիրավեպերի կեսն ավարտվում է խզումով£ Նման վախճան ունենում են նաև արտաաշխատանքային սերերը, բայց գործընկեր¬սիրահարների գժտությունը մի մե¯ծ բարդություն ունի. իրար այլևս չհանդուրժող երբեմնի զուգընկերները շարունակելու են գործընկերներ մնալ£ Այս պարագայում հոգեբանները վերստին հիշեցնում են աշխատանքային սիրավեպի երկաթյա կանոնը` անձնական կյանքի և մասնագիտական հետաքրքրությունների հստակ ու կտրուկ սահմանազատում£ Սեփական անցյալն ու հուշ դարձած զգացմունքները հարգող մարդը պարտավոր է «ասպետական» հանդուրժողականությամբ զինվել` խուսափելով հուզական տեսարաններից, պահպանելով գործնական հարաբերությունների էթիկան£ Եվ, իհարկե, զսպել տեղի ունեցածի մանրամասները կոլեկտիվի մյուս անդամների հետ քննարկելու գայթակղությունը£ Դժվա°ր է£ Բայց հնարավոր է` որքան կարելի է քիչ հանդիպել միջանցքներում, տեղափոխվել ուրիշ բաժին կամ, արձակուրդ գնալ` գոնե մինչև կրքերի հանդարտվելը£ Անհնարի՞ն է` ուրեմն ստիպված եք այլ աշխատանք որոնել£ Իրավիճակի փոփոխությունը սիրային կորստի մասին այս ու այն տեղ չխոսելը կօգնեն` ապաքինել հոգու վերքերը, վանել հուսալքությունը£ Ամենակարևորը` արժանապատվությունը և սեփական անձի ու բոլոր մարդկանց հանդեպ հավատը կորցնել չի° կարելի£ Ո՞վ գիտե, Ամուրի հաջորդ նետը ո՞ր պահին ու որտե՞ղ կարող է նորից ձեր սիրտը մխրճվել£