Սիրել` չբարդացնելով կյանքը


Ընդ որում, ոչ միայն քո և ընտրյալիդ, այլ նաև մյուս գործընկերների համար բարդություններ, անհարմար իրավիճակներ ստեղծել պետք չէ£ Դրա համար նախ անհրաժեշտ է զգացմունքները թողնել հիմնարկի շեմից դուրս£ Սիրո պոռթկումները` գրկախառնություններ, համբույրներ, քնքուշ խոսքերն ու մտերմիկ հպումներն աշխատավայրում անհարմար վիճակ կարող են ստեղծել «ակամա» ներկաների համար£ Մի խոսքով` հիմնարկը գգվանքների վայր չէ£ Բացի այդ, կոլեկտիվի բոլոր անդամների հետ պետք է միօրինակ ու բարյացակամ հարաբերություններ պահպանել£ Ընդմիջման ժամերին ճաշարանի անկյունային մի սեղանի մոտ առանձնանալու փոխարեն ավելի լավ է երկուսով էլ միանալ կոլեկտիվի մյուս անդամներին£ Հավատացեք, որ սերը միայնանալու պատճառ չէ£ Չէ՞ որ հիմնարկը նաև առանձնանալու տեղ չէ£ Եվ, վերջապես, ոչ մի դեպքում չի կարելի անձնական հարաբերություններ պարզել գործատեղում£ Եթե զուգընկերների միջև լուրջ վեճ, պարզաբանումների անհրաժեշտություն է ծագել, և միմյանց հասկանալու համար բացատրվել է պետք, ճիշտը առանձնանալն է£ Այս դեպքում` ցանկացած 3¬րդի ներկայությունն անգամ ավելորդ է£ Գործընկերների ներկայությամբ պատերազմելը, ինքնաարդարացման նպատակով զուգընկերոջդ նսեմացնելն ու գործընկերներին նրա դեմ տրամադրելը ոչ միայն կխանգարի սթափորեն վերլուծել իրավիճակը, ոչ միայն կդժվարացնի միմյանց ներելը, այլև մյուս աշխատակիցների համար անելանելի վիճակ կստեղծի£