ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ


«Ժառանգություն» կուսակցության ղեկավարների` օրերս կայացած հավաքը զարմանքով արձանագրել է, որ Կոալիցիա-ՀԱԿ երկխոսության խոստումնալից ընթացքը վեր է եղել իրենց բոլոր պատկերացումներից: Նշված քննարկմանն ակտիվորեն մասնակցող որոշ պատգամավորներ նշել են, թե իրենք բացարձակապես չպետք է կարևորեն որոշ քաղուժերի շրջանում առկա դրական վերաբերմունքը: Պատգամավորները Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցրել են. «Ժառանգությունն» արդեն այնքան շատ է քննադատել երկխոսողներին, որ իրենց վերաբերմունքի փոփոխությունը միարժեքորեն բացասական ընկալման է արժանանալու: Այսուհանդերձ, որոշվել է առժամանակ սպասողական դիրքորոշում որդեգրել` հնարավորինս նվազեցնելով իշխանության և ՀԱԿ¬ի հասցեին տեղացող քննադատությունը ու հետագա իրադարձությունների ընթացքով կողմնորոշվելով: