ԻՍԿ Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՐԴԻԿ


 

Մի քանի օր առաջ Գյումրիում, տեղացիների նախաձեռնությամբ, տեղի ունեցավ «Անուշ» օպերայի առաջնախաղը: Թե´ բեմադրիչը, թե´ օպերայի բեմադրության բոլոր մասնակիցները գյումրեցիներ էին, իսկ հյուրերի շարքերում նստած էին բեմադրությունը ֆինանսավորած Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը: Բնականաբար, այստեղ էին նաև մշակույթի նախարարը, այլ հյուրեր: Սակայն զարմանալին այն էր, որ Շիրակի մարզպետարանը, որը դարձել էր այս առաջնախաղի նախաձեռնողը, շատ ավելի մտահոգվել էր հերթական ցուցադրանքն ու «լոպազությունը» տարփողելու, քան թե լավ նախաձեռնությունն արժևորելու մասին: Հիշելով միայն պաշտոնատար անձանց` «մոռացել» էին արվեստի գործիչների, «Անուշ» օպերայի բեմադրությունների պատմության մեջ նշանակալի ավանդ բերած մարդկանց: Չէին հիշել նաև նրանց, ովքեր մի քանի տարի առաջ նույն Գյումրիում նախաձեռնեցին օպերայի բեմադրությունը…

Երևի առաջնորդվելով գավառային հոգեբանությամբ, Շիրակի մարզպետարանում մտածել էին, թե արվեստի գործիչները կարող են «փչացնլ շուքը», անհարիր լինել պաշտոնյաների կողքին…. Գուցե զարմանալ պետք չէ, քանի որ արվեստների քաղաքում ամենավատը հենց արվեստի մարդիկ են ապրում…