Զոհաբերություն սատանային


Հոգեկան խանգարումներն ու դաժանությունը կարծես երիտասարդանում են 21-րդ դարում: Ենթադրյալ հոգևոր վերածնունդը, թերևս, նաև այս չարիքներով է ուղեկցվում:

Անցյալ շաբաթ չեխական Բռնո քաղաքում կատարված միջադեպը ցնցել է բոլորին. 15 տարեկան Ալյոնա Սկրիվանկովան կտրել է իր կրտսեր ընկերուհի, 10-ամյա Ժիտկա Սվեխլովայի մատները` ասելով, որ դրանք որպես զոհաբերություն տանելու է սատանային: Անչափահաս հանցագործին իսկույն տեղափոխել են հոգեբուժարան, իսկ նրա զոհին` հիվանդանոց (հաղորդել է Mirror-ը):

Սատանիստուհին Ժիտկայի հետ մտերիմ էր վաղ մանկությունից: Հոկտեմբերի սկզբին նա ընկերուհուն առաջարկել է զբոսնել անտառում` այդ մասին տեղեկացնելով նրա ծնողներին: Թավուտում խորանալով, Ալյոնան Ժիտկային կապել է ծառին ու կացնով կտրել փոքրիկի մատները: Ու չի էլ թաքցրել իր արարքի նպատակը` մատաղ չարքին: Չգիտես ինչ հրաշքով` մատնատված աղջնակը կարողացել է դուրս պրծնել կապանքներից ու մի կերպ տուն հասնել...

- Երբ մենք հասանք հանցագործության վայր, Սկրիվանկովան նստած էր գետնին` կտրված մատները ձեռքին,- պատմել են ոստիկանները:

Վերջիններս նույնպես ապշահար են և խոստովանել են, որ շատ վաղուց չեն առնչվել նման հանցագործության հետ: