ԱՆՏԵՐՈՒՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ


Արդեն մի քանի օր է` հանրապետությունում ձմեռը մտել է իր լիակատար իշխանության մեջ: Սա նշանակում է, որ նորից երկրի մի շարք մարզեր ու բնակավայրեր հայտնվել են լիակատար մեկուսացման մեջ: Մասնավորաբար Գեղարքունիքի մարզի և Շիրակի մարզի հեռավոր բնակավայրերը մինչև գարուն պետք է կտրված լինեն աշխարհից:

Բայց եթե ինչ-որ չափով կարծես հասկանալի է իրավիճակը հեռավոր ու գրեթե անանցանելի ճանապարհներ ունեցող բնակավայրերում, ապա տարօրինակ ու զարմանալի է, որ այս օրերին փակվում են գլխավոր, միջպետական ճանապարհները:

Երկու օր սարսափելի վիճակ էր ստեղծվել Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում: Մի ճանապարհ, որը Հայաստանը կապում է Վրաստանի հետ: Տարիներ շարունակ խոսվում է այն մասին, որ ձմռան ամիսներին այս ճանապարհը դառնում է վտանգավոր, հաճախ` անանցանելի, սակայն ինչպես մարզային, այնպես էլ երկրի իշխանությունները քայլեր չեն կատարում վիճակը շտկելու, ճանապարհի մաքրման աշխատանքները ժամանակին կազմակերպելու համար: Նույն վիճակն է նաև Լանջիկ-Գյումրի հատվածում. դարձյալ մերկասառույց, փակված ճանապարհ... Գեղարքունիքի մարզում ևս ավելացել են նման ճանապարհ ները: Ինչո՞ւ: Մի՞թե չկան միջոցներ, չկա մտահոգություն: Յուրաքանչյուր տարի Տրանսպորտի և կապի նախարարությունը խոսում է ճանապարհների բարեկարգ ման, ձմռան ընթացքում նոր տեխնիկայի կիրառման մասին, ահռելի միջոցներ են տրամադրվում պետական բյուջեից, սակայն սայլը տեղից չի շարժվում: Ամեն ձմռան ճանապարհներն անակնկալներ են մատուցում հատկապես վարորդներին, որոնցից շատերն էլ այս օրերին հայտնվեցին էքստրեմալ վիճակների մեջ, արգելափակված ճանապարհներին...