ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ


 

1-մարտի-2012թ ԽՈՅԵՐ. Առողջական խնդիրներ կարող են ծագել. մեծ է վարակիչ հիվանդությունների, վնասվածքների, ինչպես նաև այլոց հետ ընդհարվելու հավանականութ յունը: Հնարավոր է` փողի կորուստ կամ ֆինանսական դժվարություններ ունենաք: Զսպվածություն հանդես բերեք, մի չարաշահեք ալկոհոլն ու սնվեք չափավոր:

ՑՈՒԼԵՐ. Այսօր հավանաբար գործնական առաջարկ կստանաք, բայց համաձայնելուց առաջ լավ կշռադատեք. հետագայում այն կարող է շահավետ չլինել: Չնայած Մերկուրիի դիրքը բարենպաստ է ձեզ համար, բայց հնարավոր են փոքր տհաճություններ, թյուրիմացություններ` ղեկավարության կամ գործընկերների հետ: Զգույշ եղեք. ցանկացած թվացող վեճ կարող է մեծ աղմուկի վերածվել, իսկ անզգույշ մի արտահայտությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Օրվա առաջին կեսին հնարավոր է` տկարություն զգաք կամ վնասվածք ստանաք, կենսունակության անկում ունենաք: Ստիպված կլինեք տնային ոչ մեծ գործերով և ֆինանսական խնդիրներով զբաղվել: Ուշադրությունը բևեռեք երեխաների վրա. նրանց հետ շփումը ոչ միայն կբարձրացնի ձեր տրամադրությունը, այլև հոգու անդորր կպարգևի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Գործնական առաջարկություն կստանաք, որն ընդունեք միայն այն դեպքում, եթե ձեր պայմանները չեն մերժվի: Հնարավոր են խնդիրներ երեխաների հետ: Համբերատար եղեք և ուշադիր` հատկապես մտերիմների հանդեպ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ. Հնարավորինս սահմանափակեք շփումները, եղեք մեղմ և մի փորձեք կարգի բերել շրջապատում ստեղծված խառնաշփոթը: Կենսունակությունը անկում կապրի` ազդելով նաև տրամադրության վրա: Ուշադիր եղեք և զգուշացեք վնասվածքներից:

ԿՈՒՅՍԵՐ. Պահպանեք ձեր առողջությունը և խուսափեք ճամփորդությունից: Չի բացառվում, որ տհաճ հանդիպում ունենաք օտար մեկի հետ: Հնարավոր է` տրամադրության անկում, կամ հիասթափություն` մտերիմից: Ընտանեկան հոգսեր կծագեն, որոնք արագ կկարգավորվեն: Կարևորը` որ չկորցնեք լավատեսությունն ու ինքնավստահությունը: Օրվա ավարտին նորից կվերականգնվի կենսաէներգիան:

ԿՇԵՌՔՆԵՐ. Պասիվ օր է, անբարեհույս` նոր ծրագրերի ու նոր հարաբերությունների համար: Ամբողջ օրվա ընթացքում պահպանեք ինքնատիրապետումը և զսպվածությունը: Սեփական թուլություններով տարվելն ու միայն հաճուքներ որոնելը կարող է տհաճությունների առիթ դառնալ: Հնարավորինս ինքնամփոփ եղեք: Գոնե` մինչ վաղը:

ԿԱՐԻՃՆԵՐ. Օրը մեծ ակտիվություն է խոստանում: Աշխատանքն առավելագույն նվիրում կպահանջի, իսկ անձնական կյանքում ինքնահաստատման անհրաժեշտություն կծագի: Հնարավոր է, որ տառապեք ներքին հակասություններից: Ձգտեք չներփակվել և ուրիշին պատժելու ծրագրեր չկազմել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Գործը ճիշտ պլանավորելն ու սեփական ուժերը ճիշտ հաշվարկելը կօգնեն` խույս տալ տհաճություններից: Գործուղումները, ճամփորդությունը հետաձգեք: Օրը դժվարին է ղեկավար-Աղեղնավորների համար, բայց սուր միտքը, արագ կողմնորոշումը կնպաստեն հասնել նպատակին: Տղամարդիկ պետք է ուշադիր լինեն առողջության հանդեպ: Հնարավոր է տրամադրության կտրուկ փոփոխություններ, թախիծ` առանց պատճառի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ . Օրը նպաստավոր չէ առողջության և ճամփորդելու համար: Կենսունակությունը կնվազի: Հնարավոր են խնդիրներ` կողմնակի անձանց կամ իշխանավորների հետ: Չի բացառվում լարվածություն ընտանիքի անդամների, կամ գժտություն մտերիմների հետ: Զսպեք զգացմունքայնությունը: Ցանկալի չէ ալկոհոլ և մսամթերք օգտագործել:

ՋՐՀՈՍՆԵՐ. Օրը լավատեսություն է ներշնչում: Հնարավոր է նոր աշխատանք կամ նոր գործընկերներ: Բայց մոլորակները հուշում են` պահպանել չափի զգացումն ու տակտը: Ժամանակը հագեցած կլինի հետաքրքիր իրադարձություններով: Անձնական կյանքում ևս ուրախություն կունենաք և ավելի ինքնավստահ կզգաք:

ՁԿՆԵՐ. Հաջող օր է` կազմակերպչական հարցեր լուծելու համար: Ենթականերին խորհուրդ է տրվում ենթարկվել ղեկավարին: Նյութական հաջողությունը կախված է ձեզանից. ուրիշից օգնություն մի սպասեք: Առողջ ապրելակերպը` ներառյալ ճիշտ սնունդը, լիարժեք հանգիստը, հոգեկան հանգիստը ձեզ զերծ կպահեն հնարավոր տկարությունից: