ԱՐԺԵ ԻՄԱՆԱԼ


 

Ամենատարածված ազգանունները

ԼԻ. Ամենատարածված այս ազգանունը կրում է ավելի քան 100 միլիոն մարդ` հիմնականում Չինաստանում: Այն ծագում է չինական Լի հիերոգլիֆից: Չինացիներն աշխարհում հաշվվում են 1 միլիարդ, բայց ունեն ընդամենը 450 ազգանուն: Լի ազգանունը կրում է տեղի բնակչության 7,9 %-ը. այն տարածված է նաև Վիետնամում:

ՉԺԱՆ. 1990 թ. այս ազգանունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենահայտնին աշխարհում. այն կրում է մոտ 100 միլիոն մարդ: Առաջին անգամ այս ազգանունը հիշատակվել է 4000 տարի առաջ:

ՎԱՆ. Ավելի քան 93 միլիոն մարդ: Այն նաև տիտղոս է, որը հնում և Միջին դարերում կրել են Չինաստանի, Կորեայի ու Մոնդոլիայի պետական իշխանավորները: Որպես ազգանուն չինական է, իսկ որպես նախածանց` «Վան»-ը հավելում է հոլանդական ազգանուններին:

ՆԳՈՒԵՆ. Առավել տարածված վիետնամական ազգանուն է, որը կրում է ավելի քան 36 միլիոն մարդ, կամ վիետնամցիների 40 %-ը: Պատերազմի պատճաով ահագնացած արտագաղթի արդյունքում տարածվեց նաև այլ երկրներում: Իր տարածվածությամբ Ավստրալիայում այն 7-րդ, Ֆրանսիայում` 54-րդ, Միացյալ Նահանգներում` 57-րդ տեղերում է:

ԳԱՐՍԻԱ. Ամենահաճախ հանդիպողներից է Հարավային Ամերիկայում, Ֆիլիպիններում և Իսպանիայում (ավելի քան 10 միլիոն մարդ): Ոմանք դրա ծագումը կապում են բասկերի հետ: Իսպանիայում` բնակչության 3,32 %-ը, Մեքսիկայում` 4 մլն 100 հազար մարդ կրում են Գարսիա ազգանունը, որն իր տարածվածությամբ 2-րդն է Կուբայում:

ԳՈՆՍԱԼԵՍ. Ավելի քան 10 մլն մարդ: Ազգանվան հայրենիքն Իսպանիան է, որի բնակչության 2,08 %-ն է կրում այն: Հայտնի է նաև Լատինական Ամերիկայում, Արգենտինայում, Չիլիում, Վենեսուելայում, Պարագվայում, մասամբ էլ` ԱՄՆ-ում:

ԷՐՆԱՆԴԵՍ. 15-րդ դարում գործածական դարձած իսպանական և պորտուգալական այս ազգանունը կրում է 8 միլիոնից ավելի մարդ: Այն տարածված է հիմնականում Մեքսիկայում, Ամերիկայում, Չիլիում, Իսպանիայում, Կուբայում:

ՍՄԻԹ. Կրում է 4 միլիոն մարդ: Առավել տարածված ազգանուններից է Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում և Միացյալ Նահանգներում: Քանակային առումով 2-րդն է Կանադայում, 5-րդը` Իռլանդիայում: ԱՄՆ-ում Սմիթ է մոտ 3 միլիոնը, Մեծ Բրիտանիայում` 0,5 միլիոնը:

ՍՄԻՌՆՈՎ. Ամենատարածվածներից է Ռուսաստանում (ավելի քան 2,5 միլիոն մարդ): Ծագմամբ ռուսական է և հանդիպում է նաև Բելառուսում: Ոմանք դրա արմատը համարում են «րՎՌՐվՏ» (զգաստ) բառը, բայց իրականում դրա հիմքում «ՎՌՐ» (խաղաղություն) արմատն է:

ՄՅՈՒԼԼԵՐ. Ավելի քան 1 միլիոն մարդ է կրում այս ազգանունը, որը գերմաներենից բառացի թարգմանությամբ նշանակում է «ջրաղաց»: Առավել տարածված է Գերմանիայում ու Շվեյցարիայում, 5-րդն է Ավստրիայում և ամենահայտնիներից է ֆրանսիական Ներքին Ռեյնում ու Մոզելում:

Անհավանական զուգադիպություններ

Առօրյա կյանքը հեռու է առեղծվածներից:… Այսպես ենք մտածում, քանի դեռ չենք բախվել անհավանական զուգադիպությունների հետ: Յուրաքանչյուրի կյանքում տեղ են գտնում մեծ ու փոքր, նույնիսկ աննշան զուգադիպություններ, սակայն երբեմն դրանք դուրս են տրամաբանության ու խելամտության սահմաններից:

Ռուս գրող Եվգենի Պետրովի կյանքի վերջին տարիները նշանավորվեցին արտասովոր ու անհավանական իրադարձություններով: Գրողը մի հետաքրքիր նախասիրություն ուներ. նա սեփական նամակների ծրարների հավաքածու էր ստեղծել` օտարերկրյա կնիքներով: Սովորաբար կարճ հաղորդագրություններ էր ուղարկում մտացածին հասցեներով: Իսկ ծրարները, շրջելով աշխարհի տարբեր մասերով, վերադառնում էին` հարստացնելով Պետրովի հավաքածուն: Եվ ահա 1939-ին նա նամակ ուղարկեց Նոր Զելանդիա` այդ պահին երևակայության հուշած մի պատահական հասցեով` Հայդբերդվիլ, Ռայտբիչի 7: Հասցեատիրոջ անունը ևս մտացածին էր` Մերիլ Օջին Ուէյզլի: Նամակում Պետրովն իր ցավակցությունն էր հայտնում ոմն հնարովի Փիթի հորեղբոր մահվան կապակցությամբ, ապա իր լավագույն բարեմաղթանքներն էր հաղորդում հասցեատիրոջ կնոջը` Ինգրիդին և դստերը: Ամիսներ անց տեղի ունեցավ անսպասելին: Գրողը նամակ ստացավ Նոր Զելանդիայի իր իսկ հորինած հասցեից: Որքան էլ տարօրինակ է` նամակի հեղինակը Մերիլ Օջին Ուէյզլին էր, ով երախտագիտությունն էր հայտնում ցավակցության համար, ապա փոխանցում կնոջ` Ինգրիդի և դստեր ողջույնները: Ամենամեծ ցնցումը Պետրովի համար սակայն ծրարի մեջ դրված իր և անծանոթ տղամարդու լուսանկարն էր, որը թվագրված էր 1938-ին, այն օրը, երբ ինքն անգիտակից վիճակում պայքարում էր կյանքի համար: Նա մի նամակ ևս ուղարկեց, սակայն պատասխանն ուշացավ: Պատերազմն սկսված էր, և շատ դեպքերում նամակները հասցեատերերին չէին հասնում: 1942-ին Պետրովն անհետացավ ինքնաթիռով` հակառակորդի տարածքի հետախուզման ժամանակ: Հենց նույն օրը գրողը նամակ էր ստացել Մերիլից, ով իր անհանգստությունն էր հայտնում և հորդորում զգուշանալ ինքնաթիռից:

Հետաքրքիր պատմություն է պահպանվել նաև «Տիտանիկ» նավի կործանման հետ կապված: Ողբերգական դեպքից շուրջ 30 տարի առաջ գրված մի վեպում պատմվում է «Տիտան» անունով հսկայական նավի կործանման մասին: Եվ ահա «Տիտանիկի» ողբերգական կործանման պատմությունը տառացիորեն կրկնում է վեպի մանրամասները` սկսած ուղևորների քանակից: Հատկանշական է, որ ուղևորներից մեկի պայուսակում գտնվել է վեպը: