ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՆ


Մեր ունեցած տեղեկություններով, մինչև տարեվերջ Հայաստանում կլուծարվեն Ճանապարհային ոստիկանությունն ու Պարեկապահակային ծառայությունը: Հայաստանը, օրինակ վերցնելով հարևան Վրաստանից, վերացնում է «գայիշնիկներին», որոնք մեզ մոտ արտոնյալ «դասակարգի» են վերածվել: Այս երկու ծառայությունների փոխարեն, ինչպես նշում են ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները, ստեղծվելու է Պարեկային ծառայություն, որը չափազանց սուղ գործառույթներ և լիազորութ յուններ կունենա: «Գայիշնիկներին» կփոխարինեն ավտոմատ սարքերն ու պարեկները: Ուշագրավ է, որ ոչինչ չեն ասում Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի ապագայի մասին. դեռ մինչև վերջերս ոմանք խոսում էին այն մասին, թե նա զբաղեցնելու է երկրի գլխավոր ոստիկանապետի պաշտոնը, իսկ հիմա նրա անձի շուրջ լռություն է տիրում…