Կրիաները դեմ են արագությանը


Ինքնաթիռների արագությո՞ւնը նրանց դուր չի եկել, թե՞ դրանց աղմուկն է գրավել: Գուցե պարզապես թռչել են որոշել և Նյու¬Յորքի խոշորագույն օդանավակայանում մի մեծ խումբ կարգազանց կրիաներ են հայտնվել: Առավոտյան ժամը 10¬ին շուրջ 100 դանդաղաշարժ այդ խեցիավորները սողացել են թռիչքա-վայրէջքային գոտու ուղղությամբ: Թռիչքներն, իհարկե, դադարեցվել են` մինչև օդակայանի աշխատակիցները հավաքել են թռիչքուղին շրջապատած կենդանիներից: Սակայն աշխատակիցներն իսկույն հասկացել են կրիաներին. սրանք ջրից դուրս գալով` փորձել են հասնել թռիչքահրապարակի մյուս կողմի ավազուտ, որտեղ սովորաբար ձվադրում են: - Այդպիսի դեպք արդեն եղել էր: Մեր օդանավակայանի աշխատակիցները խնամքով հավաքել են կենդանիներին և տեղավորել ավազների վրա,¬ պատմել է Ջոն Քելլին: Առաջին անգամ կրիաներն այցելել էին Ջոն Քենեդիի անվան օդանավակայան` 2009 թ. ամռանը: Այն ժամանակ նրանց քանակն ավելի քիչ է եղել` 78 (տեղեկացրել է Life News¬ը):