ՀԻՄԱ ԷԼ ՓԱՐԱՎՈՆ ՄԻՐԶՈՅԱ՞ՆԸ


Որոշ շրջանակներում չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ ահա, մի քանի օրից, իր պաշտոնին հրաժեշտ է տալու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Եվ խոսակցությունների հետ էլ` շրջանառվում են «հավանական» թեկնածուների նոր անուններ: Վերջին օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ մշակույթի նախարարի ամենահավանական թեկնածու է համարվում Ազգային պատկերասրահի տնօրեն, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմ ընկեր Փարավոն Միրզոյանը: Ինքը` Փարավոն Միրզոյանը, սույն տեղեկությունը լսեց ժպիտով և չուզեց մեկնաբանել... Իսկ ահա որոշ «իրազեկ աղբյուրներ» պնդում են, թե նրա նշանակման խնդիրն արդեն լուծված է: