ԳՅՈՒՄՐԻՆ ՎԱՐԴԱՆԱԿԵ՞ՐՏ ԿԴԱՌՆԱ


Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` այստեղ պատրաստվում են հանրաքվեի` վերանվանելու քաղաքը: Եթե մեկ ամիս առաջ ակադեմիկոս Նիկոլայ Հովհաննիսյանն առաջարկում էր քաղաքին վերադարձնել Ալեքսանդրապոլ անունը, ապա ոմանք համաձայն չլինելով ակադեմիկոսի հետ` առաջարկում են նոր տարբերակ` Վարդանակերտ, հիմք ընդունելով այն, որ քաղաքի գլխավոր հրապարակը, ուր կանգնած է Վարդան Մամիկոնյանին նվիրված արձանախումբը, Վարդանանց է կոչվում: Ոմանք էլ այս նոր անունը բացատրում են այն «իրողությամբ», որ վերջին 11 տարում քաղաքը տնօրինում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Օրերս Գյումրու և Երևանի պատվավոր քաղաքացի, ՀԿԿ Լենինականի նախկին քաղկոմի նախկին առաջին քարտուղար Մուրադ Մուրադյանն էլ ասաց. «Ինձանից հետո այս քաղաքում դատարկություն է եղել, և միայն Վարդանն է կարողացել կենդանացնել քաղաքը»... Ուրեմն, բոլոր նախադրյալներն առկա են...