ՓԱԿՈՒՂԻ


Մարտի 1¬ի գործով քննչական խմբի ղեկավարը հայտարարել է, որ տեղի ունեցածը բացահայտելու նոր ջանքերը շոշափելի արդյունք չեն գրանցում: Վահագն Հարությունյանի խումբն արդեն քանի ամիս ցույց է տալիս, թե հնարավորն է անում` տեղի ունեցածի վրա նոր լույս սփռելու ուղղությամբ: Այսուհանդերձ, եթե մարտի 1¬ի զոհերի հարազատների հացադուլ հայտարարելու սպառնալիքները չլինեին, չի բացառվում, որ քննչական խմբի ղեկավարը միանգամից հայտարարեր գործը փակուղում հայտնված լինելու և անորոշ ժամանակով ուսումնասիրությունները դադարեցնելու մասին: Վ. Հարությունյանը մասնավոր զրույցում խոստովանել է նաև, որ ինչ¬որ տեղաշարժ արձանագրելու իրենց ձգտմանը նպաստում է նաև հանրապետության Նախագահի խոստումը` փակուղու շեմին հայտնված գործը հնարավորինս բացահայտելու ուղղությամբ: