Ճապոնականը` Արևելյան


Ծովային այս տարածքի անվանափոխության առաջարկը Հարավային Կորեայինն է: Երկրի նոր նախագահ Լի Մեն Բակը մտադիր է հորդորել Ռուսաստանին` իրենց քարտեզներում փոխել Ճապոնական ծովի անունը: Նման առաջարկի առիթը Կորեայի և Ճապոնիայի միջև ծագած տարածքային հիմնախնդիրներն են: Վերջինս հավակնում է տիրանալ հարավկորեական Տոկտո կղզուն: Սեուլում գտնում են, որ ծովի ճապոնական անվանումը «1910-1945 թթ. Կորեայում Ճապոնիայի գաղութարարության և իմպերիալիզմի ժառանգություն է»: Եվ իշխանութ յունների համոզմամբ անհրաժեշտ է այն վերանվանել Արևելյան ծով: Զոհվել է ահաբեկիչների առաջատար փորձագետը Պակիստանում սպանվել է «Ալ-Քաիդա»-ի` քիմիական զենքի բնագավառում առաջատար փորձագետ Մուրսի Միդհատ աս-Սաիդ Ումարը: Նրա սպանվելու փաստը հաստատել է Հարավային Վազիրիստան գավառի ներկայացուցիչը: Նա ճշտել է, որ ահաբեկիչն ինքնաոչնչացել է գրոհի ժամանակ, որի արդյունքում զոհվել են ևս 6 մարդ: Ամերիկյան հրամանատարությունը, սակայն, չի հաստատում Ումարի մահը: 55-ամյա Մ. Ումարը Եգիպտոսի քաղաքացի է, ճանաչված` նաև Աբու Հաբաբ ալ-Մասրի անվամբ: Նա թույների, քիմզենքի և պայթուցիչների լավագույն մասնագետ է: Հայտնի է, որ մասնակցել է զանգվածային ոչնչացման զենքի կատարելագործմանը և Դետունտի, Աֆղանստանի մարզական ճամբարներում ահաբեկիչներին ուսուցանել է թույների ու պայթուցիչների օգտագործման եղանակները: