ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՍԱՆՎԵԼ Է


Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը սեփական հեղինակությունը փրկելու ծանրագույն խնդրի առջև է հայտնվել: Ինչպես հայտնի է, տեղեկատվություն է տարածվել հայտնաբերված մի ձայներիզի մասին, որը վկայում է, թե Այվազյանը սփյուռքահայ մի գործարարից կաշառք է պահանջում: Նախարարն առայժմ բավարարվում է միայն բանավոր հերքումներով (անգամ իր վերջին ասուլիսում), բայց եթե գործն այդպես էլ դատարան չհասնի, ստիպված ենք շարունակել նախարարի հերքումներին թերահավատորեն վերաբերվել: Գույներն ավելի են խտացնում զուգահեռվող այն պնդում-բացահայտումները, թե նախարարը կազինոներ հաճախելու թուլությունն էլ ունի: Գիտենք նաև, որ հանրությունը դրան նույնպես բացասաբար է վերաբերվում: Այսպես շարունակվելու դեպքում հավանական է, որ մի օր էլ թերթերը գրեն, թե սեփական հեղինակությունը օրինական ճանապահով վերականգնել զլացող (՞) երկրի գլխավոր բնապահպանը կաշառք վերցրած գումարներն է կազինոներում մսխում: Ճայերի` այդ անմեղ թռչունների դեմ Այվազյանի զինված հարձակումների պատմությունը դեռ չի մոռացվել, ու ճայերի նախարար դառնալու «հեռանկարն» ունեցող Այվազյան Վարդանը գոնե այս պահին լռելու իրավունք և ոչ մի արդարացում չունի: