ՑԱՆԿԱԼԻ՞ ՏԱՐԲԵՐԱԿ


ՀԱԿ¬ին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ վերջերս կայացած քաղխորհրդի նիստերից մեկի ժամանակ Կոնգրեսի ղեկավարությունը դաշինքի բոլոր կուսակցություններին հանձնարարել է տարբեր ժամանակներում ու իշխանության ցանկացած օղակի հետ ունեցած խնդիրներն ի մի բերել և առաջիկայում հրապարակել: Նիստից հետո ՀԱԿ¬ին մաս կազմող քաղուժերից մեկի ներկայացուցիչը խոստովանել է, որ անգամ իրենց անձնական¬կենցաղային հարցերն են ներկայացվելու (ասենք` եթե ինչ¬որ մեկը հարևանի հետ չլուծված հողային խնդիր ունի), որպեսզի ավելի ուշ այդ ամենը իշխանության կողմից ընդդիմության հանդեպ ճնշում ներկայացվի: Առաջարկի լրջությունն ու արդյունավետությունը կասկածի տակ առնելով հանդերձ` ընդդիմադիրներն այս օրերին այդ տվյալները ՀԱԿ գրասենյակ են ներկայացնում: