Վետերանն աջակցության կարիք ունի


Բոլորն են ճանաչում Վանյա Ջուլհակյանին: Ե´վ որպես վետերան շախմատիստ, և´ որպես Հայրենական մեծ պատերազմի վետերան, առաջին խմբի հաշմանդամ: Ծնվել է 1950 թ. Շամշադինի Չինարի գյուղում, անասնապահի ընտանիքում: 1970-72 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1984 թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Անկախ Հայաստանի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից 1941-45 թթ. II-րդ Համաշխարհային պատերազմի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Հոբելյանական մեդալով: Մի շարք մրցաշարերի հաղթող է դարձել: Վերջերս ավարտված շախմատի ընտրական մրցաշարում մինչև վերջին պահը ընթանում էր 1-ին տեղում, բայց վերջին խաղափուլում մարզական բախտը չժպտաց նրան: Սակայն նա իրավունք ստացավ` մասնակցելու Երևանում կայանալիք վետերան շախմատիստների Եվրոպայի առաջնությանը և լավագույն արդյունք ցույց տվեց` 9 հնարավորից վաստակելով 5 միավոր:

Առաջնությանը մասնակցում էին վետերան գրոսմայստերներ: Վաստակաշատ շախմատիստը նաև բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ է, որոնցում գովերգում և մեծարում է Հայաստանի օլիմպիական հավաքականին, մեր անվանի շախմատիստներին: Ներկայումս վետերանը խիստ կարիք ունի աջակցության: Համապատասխան մարմիններին խնդրում ենք չանտեսել և հնարավորության սահմաններում օգնել:

Հարություն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ