Լավրովը մեկնեց Սիրիա


 

Երեկ Ռուսաստանի արտգործնախարարը Սերգեյ Լավրովը մեկնեց Դամասկոս` Սիրիայի նախագահ Ասադի հետ բանակցելու:

Լավրովի նպատակն է համոզել Ասադին` երկխոսություն սկսել ընդդիմության հետ և այդ ճանապարհով կանխել քաղաքացիական պատերազմի թեժացումը Սիրիայում: Հիշեցնենք, որ նախկինում Ասադը մերժել էր Ռուսաստանի այդ առաջարկը` պատճառաբանելով, որ ապօրինի, ռազմական բանդաների հետ երկխոսել ինքը չի ցանկանում: Սակայն, երբ Ռուսաստանը վետո դրեց Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի վրա, Ասադը հիմա թերևս անսա Լավրովի հորդորներին: