Օրինագծեր և լրացումներ


l Երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ խորհրդարանն ընդունեց «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացումների նախագիծը, որով մասնավորապես արգելվում է ՀՀ զինանշանի պատկերի, կառուցվածքի, գույների փոփոխումը (բացառությամբ միագույն օգտագործման դեպքերի): Արգելվում է նաև զինանշանի պատկերի կամ դրա բաղադրիչների պատճենահանած գործածումը այլ զինանշաններում, տարբերանիշերում կամ խորհրդանիշերում: Վերոնշյալ պահանջը խախտելը համազոր է համարվում պետական խորհրդանիշն անարգելուն, ինչի համար Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով տուգանք կամ առավելագույնը մեկ տարի ազատազրկում: l Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2010-2012թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չկազմել: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի պարզաբանմամբ` ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում դժվարանում է միջնաժամկետ ժամանակաշրջա նում հատկապես մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսումները, և ծրագիրը կորցնում է իր ուղղորդիչ նշանակությունը: Խորհրդարանն ընդունեց նաև նախօրեին քննարկված մեկ տասնամյակից ավելի հարցերը: