ԶԳՈ´ՒՅՇ, ԱՂԱՆԴ Է


Թեպետ ժամանակն է փաստում, որ նախորդ տարիների համեմատ` ծառայությունից խուսափողների թիվը կտրուկ նվազել է, այնուամենայնիվ, ցավալի ու դատապարտելի մի երևույթ դեռևս չի լքում բանակը: Աղանդներն իրենց կործանարար ու քայքայիչ ազդեցությունը փորձում են տարածել նաև այս ոլորտում: Տարիներ առաջ հայ հասարակությունը բախվեց մեզ համար խորթ մի երևույթի. տարբեր աղանդների հետևորդներ` մասնավորապես Եհովայի վկաները, սկսեցին հրաժարվել ծառայությունից` պատճառաբանելով, թե իբր զենք կրելը, պահելը, օգտագործելը և առհասարակ վերահսկողության տակ գտնվելը հակասում է իրենց կրոնական համոզմունքներին: 2004 թվականից գործում է «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, որն արտոնում է ծառայության այս եղանակը` եթե տվյալ անձի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազմական ստորաբաժանումներում պարտադիր զինվորական ծառայությունը, այդ թվում և զենք կրելը: Սակայն, քանի որ Եհովայի վկաների նպատակներն այլ են, նրանք հրաժարվում են ծառայության ա´յս տեսակից ևս` նախընտրելով կալանքը: Զենք չկրելու նրանց պահանջն օրենսդրորեն բավարարվեց, բայց առաջ քաշվեցին նոր անհեթեթ պատրվակներ: Հիմա էլ թե` իրենց ծառայությունն, այնուամենայնիվ, վերահսկվում է նախարարության կողմից: Մինչ օրս այլընտրանքային ծառայության անցած բոլոր երիտասարդներն ինքնակամ լքել են ծառայության վայրերը` գերադասելով կալանքը: Ապա` հեռացել երկրից` որպես «հալածյալ»: Ահա թե ո՞րն է ծառայությունից խուսափելու նրանց բուն նպատակը: «Հալածյալի պատմուճանով» տաքուկ անկյուն գտնել արտերկրում: Նոր Նորքի զինկոմիսարիատից 07.06.2011 թ. զորակոչվելու ծանուցագիր ստացած քաղաքացին դիմում¬նամակ է ուղարկել զինկոմիսարիատ և համայնքի դատախազին` գրավոր հրաժարվելով զինվորական ծառայությունից: Այդ երիտասարդը, որի անունը զինկոմիսարիատում հարմար չգտան նշել, 4¬րդ արհեստագործական ուսումնա րանի շրջանավարտ է: - Ուսումնական հաստատությունից ուղարկված բնութագրում նշված է, որ նա ակտիվ մասնակցել է դասերին, ցուցաբերել է բավարար գիտելիքներ: Վատ սովորութ յուններ չունի: Իր իսկ ներկայացրած ինքնակենսագրականում ընդհանրապես նշված չէ նրա դավանանքի, կողմնորոշումերի մասին: 2011 թ. մարտին կրկին ենթարկվել է բժշկական հետազոտության և ճանաչվել պիտանի, ապա ստացել է ծանուցագիր,¬ պատմում է Վ. Աղալարյանը: Սակայն իր իսկ խոսքերով` 15 տարեկանից Աստվածաշունչ ուսումնասիրած, 2010 թ. մկրտված և Եհովայի վկա դարձած երիտասարդը որոշել է զինկոմիսարիատին «ծանուցել» իր` «Խղճի թելադրանքով ծառայությունից հրաժարվելու որոշման մասին»: Նամակն ավարտվում է այսպես. «Քրիստոնեական սկզբունքներով դաստիարակված իմ խիղճն ինձ թույլ չի տալիս անցնելու ՀՀ¬ում ներկայումս գործող այլընտրանքային ծառայության»: …«Ես պատրաստ եմ անցնելու այլընտրանքային ծառայության այն դեպքում, երբ այն որևէ կերպ չի առնչվի զինվորական կառույցների հետ և չի ոտնահարի իմ կրոնական համոզմունքը»: Անկեղծ ասած` ոչ միայն այսպիսի զինվոր պետք չէ մեր բանակին, այլև նման քաղաքացիներ պետք չեն հասարակությանը: Եթե հայրենիքի պաշտպանությունը դեմ է նրանց «խղճին», ապա թող ողջ կազմակերպությունով հեռանան մեր երկրից ու իրենց չմեծարեն «քրիստոնյա», «քրիստոնեական» արտահայտություններով: Այդպիսիներն արժանի չեն ապրելու այն տարածքում, որի պաշտպանվածության կարևորությունը հասու չէ տխեղծ ուղեղներին:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ