ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԽԱՌՆԵԼ Է ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ


 

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն օրերս այսպիսի հայտարարություն է արել.

- Իշխանությունները ժողովրդին ասացին` հայ ժողովուրդ, խելքներդ գլուխներդ հավաքեք, մենք ոչ մի բան չենք ուզում փոխել, մեզ ձեռք է տալիս այս օլիգարխիկ, կիսակրիմինալ համակարգը, գնացեք գլուխներդ կախ ձայն տվեք այս մարդկանց, ով չտա` գլուխներդ կջարդենք, հիշեք մարտի մեկը: Ես կրկնում եմ, որ ոչ մի բան չի փոխվել, շատ նորմալ է, որ Տիգրան Սարգսյանն է շարունակում պաշտոնավարել, հնարավոր է` մեկ-երկու նախարարի որպես «պեշկաներ» փոփոխեն, բայց որակը իշխանությունների չի փոխվել: Սա ցավալի է, սա սարսափելի է, որովհետև երկիրը սարսափելի, աղետալի վիճակում է:

Լավ է, որ նախկին իշխանավորն իրեն հեռու չի պահում, վերլուծություններ է անում, գնահատականներ տալիս, սակայն ամեն մի գնահատական ոչնչանում է, երբ հիշում ենք, որ Բագրատ Ասատրյանը Հրանտ Բագրատյանի կառավարման ժամանակ էր ղեկավարում ԿԲ-ն: Այո´, մեր ԿԲ-ն այսօր երկիրը կանգնեցնում է բարդագույն խնդիրների առջև, խոչընդոտում բիզնեսի կայացմանն ու մարզերի զարգացմանը, սակայն այդ բոլորի ճարտարապետներից մեկն էլ Ասատրյանն է: Նաև «կնքահայրն է» Տիգրան Սարգսյանի: Հետևաբար, պետք չէ «սանիկին» մեղադրել: