ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԿՈՂՈՊՈՒՏ


Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող կիսակառույց էլիտար շենքերից ևս մեկի ապագա բնակիչները բողոքի կտրուկ գործողությունների են նախապատրաստվում: Դեռևս տարիներ առաջ նրանք պայմանագրեր են կնքել ինչ¬որ շինկազմակերպության հետ և բնակարանների համար կանխավճարներ մուծել: Մինչ օրս կիսակառույց մնացած շենքի բնակիչների մեծ մասը նույնիսկ մարել է բնակարանի ամբողջ ջումարը: Սակայն մի քանի շաբաթ առաջ պարզվել է, որ անավարտ շինությունը բանկերից մեկի կողմից աճուրդի է հանվել, իսկ շինարարությունն իրականացնող ՍՊԸ¬ն սնանկ է ճանաչվել: Անելանելի վիճակում հայտնված բնակիչները նշում են, որ իրենց նման խայտառակ փաստի առաջ կանգնեցրած ընկերությունը պատկանում է Երվանդ Զախարյանի խնամուն: Նրանք հավատացած են, որ Երևանի նախկին քաղաքապետն ու Կադաստրի ներկայիս պետն անմասն չէ այս «քցոցի»¬ից: