2015-16-ի համագործակցության հիմնական ուղղությունները


ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնտոնի Սեբոին:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը շնորհավորել է գնդապետ Սեբոյին Հայաստանում ռազմական կցորդ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողութ յուններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող այլ հարցեր:

2015-16-ի համագործակցության հիմնական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են շտաբային բանակցություններ` ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության ներկայացուցիչների և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչների միջև:

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ զինված ուժերին ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում նախանշված գործընկերության նպատակների իրագործմանն աջակցելու նպատակով:

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նախորդ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ՀՀ ԶՈւ արձանագրած առաջընթացը, ՆԱՏՕ-ի ուժերի հետ օպերատիվ համատեղելիության բարձրացման նպատակով ՀՀ ԶՈւ կրթական կարիքները: Նախանշվել են 2015-16թթ. համար համագործակցության հիմնական ուղղությունները, և կազմվել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության և համագործակցության 2015թ. ծրագրի ճանապարհային քարտեզը: