«Մենք ճանաչում ենք պաղեստինյան պետությունը»


Պաշտոնական այս հայտարարությամբ հանդես է եկել Շվեդիայի նորընտիր վարչապետ Ստեֆան Լյովենը` ընդգծելով, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտութ յունը լուծելու համար անհրաժեշտ է երկու պետություն ստեղծել (տեղեկացրել է LΖ StΖΗΘΖ-ն):

Լյովենի այս որոշմամբ, ինչը նա հնչեցրել է խորհրդարանում` երդմնակալության իր ելույթում, Շվեդիան դառնում է ԵՄ անդամ առաջին խոշոր պետությունը, որը ճանաչում է պաղեստինյան պետությունը:

-Շվեդիայի` այն երկրի, որը ավանդաբար իրեն դրսևորել է որպես գերազանց միջնորդ միջազգային գործերում և ազդեցիկ` ԵՄ ներքին քաղաքականության հարցերում, նախաձեռնած քայլը մեծապես կխթանի պաղեստինյան ձգտումները և, հնարավոր է, որ ճանապարհ կբացի` ԵՄ մյուս անդամների կողմից պաղեստինյան պետության ճանաչմանը,- գրել է իտալական պարբերականը:

Ինչ վերաբերում է Եվրամիության և Միացյալ Նահանգների արձագանքին` նրանք դատապարտել են Լյովենի հայտարարությունը` նրա քայլը որակելով «տհաս»: