Կռվասե՞ր է, թե՞ չսիրված


Անվանի երգիչ և երգահան Յուրի Անտոնովը նորից ծեծկռտուքի մեջ է հայտնվել: Շաբաթ օրը բենզալցակայանում նա սպասել է իր հերթին: Իր մեքենայից առաջ կանգնած մոտոցիկլի վարորդը, սակայն, ազդել է նրա նյարդերի վրա: Ինչպես ինքն է պատմել Խկ¬ին. - Իմ առջևում առանց համարանիշի մոտոցիկլ էր, կողքին` սաղավարտով ինչ¬որ տղամարդ ու մի աղջիկ: Նա արդեն լիցքավորել էր մոտոցիկլը և գնաց խանութ: Ես տեսա, որ իր աղջկա հետ նա ինչ¬որ բան է ուտում, խմում: Ստացվում է, որ նա չէր շտապում մոտոցիկլը հեռացնել լցակայանից: Ես մոտ 10 րոպե ազդանշան տվեցի. ոչ մի արձագանք: Իսկ ես հանդիպում ունեի հյուրանոցում: Չէ, մտածում եմ, եթե դու նորմալ մարդ ես, ինչպե՞ս կվարվես… Հետո, իբր ինքը դիտողություն է արել և գռեհիկ պատասխան ու մեքենային բռունցքի հարված է ստացել: Իսկ երբ գնացել է վճարելու, մոտոցիկլիստը կրկին մոտեցել է նրան և հարվածել դեմքին, հետո աչքին: Աչքից արյուն է հոսել, և երգիչը մեքենայից ինչ¬որ իր է հանել` պատասխան հարված տալու: Անտոնովը պնդում է, որ ինքը պլաստմասե պատյան է հանել. տեսաժապավենում, սակայն, նա հարվածում է թենիսի ձեռնաթիակով: Ի դեպ, ամռանն Անտոնովը ևս մեկ «ճանապարհային տուրուդմփոցի» մասնակիցն էր: Այն ժամանակ ոստիկանը կանգնեցրել էր նրա «Վոլվո»¬ն և, չճանաչելով երգչին` փաստաթղթեր էր պահանջել: Հետո Անտոնովը հավաստիացրել էր, թե ոստիկանն իր դեմքին է շպրտել փաստաթղթերը և փորձել է հարվածել իրեն: Իսկ երբ ինքը դժգոհել է այդ գռեհկությունից, ոստիկանը գործընկերոջ հետ ոլորել է իր ձեռքերը և խոստացել «կապիկանոց» ուղարկել: Ոստիկանն, իհարկե, հակառակն է պնդել` թե Անտոնովն առանց պատճառի կռիվ է սարքել: