Հաշմանդամն ընդդեմ McDonald°s¬ի


Իրաքյան պատերազմի ամերիկացի 36-ամյա վետերան Լուիս Կառլոս Մոնթալվանը հայց է ներկայացրել հանրահռչակ միավորման դեմ և CNN¬ի եթերում պարզաբանել է իր դժգոհության պատճառները£ Իրաքում վնասվել են նրա ողնաշարն ու գլխուղեղը, և նախկին զինվորին հիմա ամենուր ուղեկցում է Երեքշաբթի անունով իր շունը, որը տիրոջն օգնում է շարժվել£ Մոնթալվանը պնդում է, որ նյույորքյան McDonald°s ռեստորանում մի քանի անգամ նվաստացրել են իրեն շան պատճառով. առաջին անգամ համաձայնել են սպասարկել` մեծ վեճերից ու վիրավորանքներից հետո£ Ինքը դիմել է միավորման ղեկավարներին, ովքեր ներողություն են խնդրել և հավաստիացրել, որ նման վերաբերմունք այլևս չի կրկնվի ու իրենց ցանցի բոլոր ռեստորաններում կապահովվի շների հետ այցելուների արժանապատիվ սպասարկում£ Սակայն հենց հաջորդ այցին ռեստորանում պահանջել են, որ Լուիս Կառլոսն անհապաղ հեռանա£ Վերջինս ցույց է տվել ղեկավարության նամակը, և նրան թույլ են տվել սնվել, բայց ներողություն չեն խնդրել£ Ամերիկյան բանակի զորացրված սպան 3¬րդ անգամ նույն ռեստորանում գնացել է լուսանկարչական ապարատով£ Եվ, ինչպես լուսանկարներն էլ փաստում են, աշխատակիցներն աղբամանների կափարիչներով հարվածել են նրան£ Ու ոտնահարված իր իրավունքների և վիրավորված արժանապատվության դիմաց Մոնթալվանը 10 միլիոն դոլար է պահանջում` միաժամանակ հուսալով, որ իր օրինակը լավ դաս կլինի` հաշմանդամների հանդեպ վերաբերմունքը փոխելու£