Նախարարը` ՊՆ ՌՈ հատուկ նշանակության գումարտակում


ՀՀ պաշտպանության նախարարը դիտարկեց ՌՈ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ցուցադրված մարտական վարժանքները: ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ նշանակության գումարտակ այցի շրջանակում Սեյրան Օհանյանը ծանոթացավ գումարտակի խնդիրներին ու գործառույթներին, անձնակազմի համալրվածությանը և ծառայողական պայմաններին, ինչպես նաև հրամկազմի հետ քննարկեց զորամասում շինարարական աշխատանքներ իրականացնելուն առնչվող խնդիրներ: Աշխատանքային այցի ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումները ցուցադրական մարտական վարժանքների միջոցով պաշտպանության նախարարին ներկայացրին իրենց մարտավարամասնագիտական հմտություններն ու կարողությունները: Սեյրան Օհանյանը բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայող ների հանձնեց խրախուսական նվերներ: