Հա՞ որ...


ԺԱՄԱՆԱԿԻ ընթացքում հետաքրքիր կերպարանափոխությունների են ենթարկվում հայրենի քաղգործիչները£ Իսկ ամենաբուռն կերպով սեփական հայացքները վերանայած ների շարքում «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը թերևս առաջատարներից է£ Նա ինքն իր մասին օրերս հիշեցրեց, երբ հայտնի դարձավ, որ քաղաքականության ոլորաններում մոլորված Մամիկոնիչն արդեն 60 տարեկան է դարձել£ Նրա հոբելյանն, իհարկե, առանձին անդրադարձի կարիքը չէր ունենա, եթե չպարզվեր, որ կարդալ-գրել սիրող այս մարդն ինքն իրեն նվեր է արել և ծննդյան օրվա առթիվ բավական ուշագրավ` «Հայացք ապագային» վերնագրով հերթական գիրքն է հրապարակել£ Նրանք, ովքեր հասցրել են ծանոթանալ նորահայտ հրատարկությանը, ասում են, թե այստեղ ամփոփվել են միայն այն հոդվածներն ու ելույթները, որոնցում հեղինակն անխնա կերպով գովերգում է իշխանություններին£ Ինչ խոսք, Ազգային Միաբանության նախագահը դեռ երկու տարի առաջ է բացահայտորեն հրաժարվել իր ընդդիմադիր կեցվածքից, բայց իր ակտիվ գործունեության ընթացքում էլ նա չէր հանդուրժում մյուս ընդդիմադիրներին£ Ժամանակին իր հիմնական գործընկեր Ստեփան Դեմիրճյանին 2003 թ. նախագահի ընտրություններից հետո նա մեղադրում էր քվեարկության արդյունքները կեղծելու, Արամ Զ. Սարգսյանին` ՀՀՇ¬ի հետ այն ժամանակ գոյություն չունեցող համագործակցության համար£ Եվ ընդհանրապես, այդ տարիներին Մամիկոնիչը շատ էր խոսում երկրի ուր որ է կործանվելու, ինչպես նաև ինչ¬որ խորհրդավոր մահափորձերի նախապատրաստման ու այլևայլ կասկածելի գործարքների թեմաներով£ Իհարկե, մարդն ինքն է ընտրում իր քաղաքական հայացքները, գրելիք հոդվածների ուղղվածությունը և մյուս նման հարցերը£ Եվ հիմա այնքան էլ չարժե կարևորել, թե «դհոլ» լինելու մեղադրանքն ավելի հեշտ է հերքե՞լը, թե՞ անտեսելը£ Պարզապես ընտրազանգվածն է ափսոս, որ հոբելյաններից ու նորանոր գրքերից առաջ Ա. Գեղամյանից ու մյուսներից մարդկային մի պարզ զգացողություն` ազնվություն է ակնկալում£ Իսկ այս գործչի պարագայում նոր ճամբարափոխությունները երբեք էլ չեն բացառվում. ընդդիմադիրների հետ «յոլա չգնացող» ընդդիմադիրը առանց մեծ ախորժակի իշխանամետ (առավել ևս` պետականամետ) էլ լինել չի° կարող£ ԱՐՏԱՇԵՍ Գեղամյանը գուցե հիմա էլ է շատ սիրում թոշակառուներին, բայց վերջին շրջանում նրանց այնքան էլ հաճախ չի հիշում£ Մինչդեռ թվերը, որոնք ոչ թե ինչ¬որ ընդդիմադիր գործիչների, այլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից են հրապարակվում, իսկապես անհանգստացնող են£ Այնպես է ստացվել, որ ներկայում աշխատող ամեն մի քաղաքացու մեկ կենսաթոշակառու է «բաժին ընկնում»£ Ավելին, աստիճանաբար վերջիններիս շարքերն են սկսել համալրել երկրորդ համաշխարհայինից հետո ծնված մեր հայրենակիցները£ Իսկ այս պարագայում հայտնի է, որ այդ շրջանում Հայաստանում ծնելիության բարձր տոկոս է արձանագրվել£ Իր հերթին աշխատանքի շուկան ներկայում համալրել են փորձում 90-ականներին ծնվածները, և, ինչպես հայտնի է, այդ տարիներին էլ վերևում հիշատակված գործընթացը լրիվ հակառակ ուղղությամբ է զարգացել£ Հետևաբար, աշխատողների ու թոշակառուների թվի այսօրվա հավասարեցումից չարժե շատ տխրել. ըստ կանխատեսումների` առաջիկայում վերջիններիս բանակն ավելի բազմամարդ է դառնալու£ ՃԳՆԱԺԱՄԻ թողած դառը հետևանքներն աստիճանաբար բազմապատկվում են£ Հիմա էլ հոգեբաններն են հավատացնում, թե սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումն աղանդների բարգավաճմամբ է ուղեկցվում£ Նման ոչ մխիթարական տեղեկության հետ միաժամանակ նաև պարզ դարձավ, որ այդպիսի այլանդակ կառույցները նախորդ տարիներին արդեն իսկ հասցրել են իրենց ծուղակը գցել մեր շուրջ 300 հազար հայրենակիցների£ Մոտավոր հաշվարկներով փաստորեն մեր հանրապետության ամեն մի տասներորդ քաղաքացին աղանդավոր է£ Եվ եթե հաշվի առնենք, որ գործին տեղյակ մարդկանց հավաստմամբ այս շրջանում նրանց թիվն է°լ ավելի մեծ արագությամբ է բազմապատկվում, կարելի է պատկերացնել, թե մի քանի տարի հետո վիճակագրությունը որքան աղետալի թվեր է հրամցնելու£