66¬ը վտանգավոր թիվ է


Դեկտեմբերի 5¬ի երեկոյան, ընտանիքում իր ծննդյան 66¬րդ տարեդարձը նշելուց հետո` առավոտյան լրագրողների ու զինակիցների աղմուկի ուղեկցությամբ Իսրայելի էքս¬նախա գահ Մոշե Կացավը տարվել է Ռամլի «Մահասի յագու» բանտ: - Դուք մահապատժի եք ուղարկում անմեղ մարդու: Առանց ապացույցների` միայն ասեկոսեներով,¬ բացականչել է նա` մեքենա նստելով: Կացավին մեղադրում են իր քարտուղարուհիներին բռնաբարելու համար: Ընդ որում` 1998¬ից սկսած: Նրանցից մեկը «Ալեֆ» ծածկանունով, Կացավից փող է պահանջել` իր լռության դիմաց: Բայց հենց նա էլ դիմել է դատախազություն: Իսրայելի նախկին նախագահը կտրականապես հերքում է իր դեմ հարուցված մեղադրանքը` դա համարելով քաղաքական հաշվեհարդար: Իր ճանաչվածությամբ թիվ 1 կալանավորին կտեղավորեն բանտի կրոնական բաժնում` հավատացյալների համար նախատեսված մասնաշենքում: - Ճշմարտությունն անպայման ի հայտ կգա: Ես երբեք ոչ մեկի չեմ վնասել. բոլորին վերաբերվում էի հարգանքով: Ներողամտություն ես չեմ հայցի. ես միայն ձեզ խնդրում եմ` կուրորեն մի հետևեք դատավորների որոշումներին,¬ բանտախուց գնալուց առաջ նետել է Կացավը: