Ժառանգությունը` 40 տարի անց


Անգամ իր մահով աշխարհը ցնցած Մայքլ Ջեքսոնը մահից հետո էլ մերձավորագույն հարազատներին մեծ շփոթմունք է մատուցել` իր կտակով£ Իր նախկին կանանց, եղբայրներին, քույրերին ու հորը նա ոչինչ չի ժառանգել£ Փոխարենը հոգացել է մոր և 3 զավակների` 13¬ամյա Պրինսեի, 12-ամյա Պերիսի և 8-ամյա Բլանկետի ապահովությունը£ Նրանցից յուրաքանչյուրը կստանա 33 միլիոն դոլար, բայց այդ գումարը տնօրինելու իրավունք կունենան 30, իսկ ծախսելու արտոնություն` 40 տարի անց միայն£ 2002 թ. կազմված կտակում նշված է, որ Քեթրին Ջեքսոնին հատկացվում է երգչի կարողության 40 տոկոսը, ինչը ներկա պահին կազմում է 99 միլիոն դոլար£ Եվ 40 տոկոս նա ժառանգել է զավակներին, իսկ մնացյալ 20 %¬ը` բարեգործությանը£ Իր միջոցներին տիրանալու հատուկ պայմաններ է նա դրել զավակների առջև£ Չափահաս դառնալուց հետո նրանցից յուրաքանչյուրն իրավունք կունենա ֆոնդերի կառավարիչ նշանակել£ Այդ ժամանակ ամեն երեխային բաժին հասանելիք գումարի չափը նվազագույնը 33 միլիոն դոլար կկազմի£ 30. տարեկան դառնալուց հետո նրանք անձամբ կկարողանան ինքնուրույն տնօրինել իրենց բաժնեմասը` ծախսելով դրա 1/3¬ը, 35 տարեկանում` կես£ 40 տարեկան դառնալուց հետո միայն ժառանգորդները լիիրավ տեր կդառնան ամբողջ գումարին£ Լրատվամիջոցները երգչի այս քայլը գնահատել են որպես շատ իմաստուն. նախ, նրա ժառանգները փողի պատճառով չեն գժտվի, իսկ երեխաներն ապահովված կլինեն մինչ կյանքների վերջը£ Հորն ու քույրերին ոչ մի ցենտ չկտակելու փաստն անհավանական է թվում ընտանիքի մտերիմներին, որովհետև Ջեքսոնը միշտ առատաձեռն է եղել բոլորի հանդեպ£