Սկեսուրը մեդալ է ստանում, իսկ Քրիստինային անհանգստացնում է որդու առաջադիմությունը


Օրբակայտեն հիմա ավելի համոզված կարող է իր Դենի որդու դաստիարակությունը վստահել նրա 2¬րդ տատիկին` չեչեն գործարար Ռուսլան Բայսարովի մորը£ Չէ՞ որ երեխաների դաստիարակության գործում տարեց այդ կնոջ վաստակն անձամբ Չեչնիայի նախագահն է գնահատել£ Ինչպես տեղեկացրել է նախագահի մամլո ծառայությունը` Սապիրատ Բայսարովան պարգևատրվել է «Մայրական փառք» մեդալով` «Երեխաներին օրինակելի դաստիարակելու համար, ում գործունեությունն արժանացել է Չեչնիայի հանրապետության ազգաբնակչության հարգանքին և բարձր օրինակ ծառայել»£ Ռազման Կադիրովն Սապիրատին անձամբ է հանձնել պարգևը` Բայսարովների հայրենի գյուղում£ Նա նաև նշել է, որ Ռուսլան Բայսարովի ֆինանսական աջակցության շնորհիվ հանրապետությունում ճանապարհներ են վերականգնվել, մզկիթներ են կառուցվում, ձեռնարկություններ հիմնադրվում, որոնք ոչ միայն նպաստում են բյուջեի հարստացմանը, այլ նաև աշխատատեղեր են ապահովում£ Բայց ահա Քրիստինա Օրբակայտեի մտերիմները պատմել են, որ երգչուհին անհանգիստ է Դենիի ու հատկապես մտահոգ է նրա կրթության խնդրով` թեև այդ մասին բարձրաձայն ոչինչ չի ասում£ Մերձավորների շրջանում նա գանգատվել է, թե ծրագրել է Դենիին իր հետ Իսպանիա համերգային շրջագայության տանել, սակայն պարզվել է, որ տղան դպրոցում «պոչեր» ունի, ու այդ պատճառով բացակայելու մասին խոսք անգամ լինել չի կարող£ Մտերիմներն ասել են նաև, որ Դենին ավելի շատ հրապուրված է հոր հետ շրջագայություններով, ինչն անում է պարապմունքների հաշվին£ Իսկ Բայսարովը գտնում է, որ երեխայի հայրենասիրական դաստիարակությունն ավելի կարևոր է, քան կրթությունը. դպրոցում բաց թողնված դասերը միշտ էլ կարելի է վերականգնել£