Թուրքիան, այնուամենայնիվ, սայթաքեց


Այն, որ այս մեղավոր ու անմեղ աշխարհում ոչինչ, այդ թվում նաև պետությունների միջև բարեկամությունն ու թշնամությունը հավերժական չէ, ապացուցվեց անցած յոթնօրյակում թուրք¬իս րայելական բախումներով£ Միջերկրական ծովում, այսպես կոչված, ազատության նավատորմի` մեծ աղմուկ հանած միջադեպով, ըստ էության, սկիզբ դրվեց Մերձավոր Արևելքում հավասարակշ ռության խախտմանը£ Այդ միջադեպը թուրք-իսրայելական հարաբերություններում վերջին ժամանակահատվածում նկատվող սառեցման գագաթնակետն էր. մինչ այս` երկու երկրների հարաբերութ յունները գրեթե ռազմավարական մակարդակի էին£ Բավական է հիշատակել, որ Իսրայելը Թուրքիայի համար ռազմական նորագույն տեխնիկայի հուսալի մատակարար էր£ Ու թեև Թելավիվի և Անկարայի միջև պատահել են տարաձայնություններ, սակայն կողմերից ոչ մեկը մյուսի հասցեին հնչեցրած քննադատություններում երբևէ չափը չի անցել£ Բնականաբար հարց է առաջանում, թե Մերձավոր Արևելքում, ըստ էության, դաշնակից երկրների արանքով հանկարծ ի՞նչ սև կատու անցավ. իրո՞ք, Գազայի հատվածը, նրա շրջափակման վերացումն այնքան կարևոր է թուրքերի համար, որ վերջիններս պատրաստ են հանուն Գազայի կորցնել գերզգայուն այս տարածաշրջանում իրենց ռազմավարական գործընկերոջը£ Խնդիրը շատ ավելի խորքային պատճառ ունի£ Այսօր Թուրքիան հասել է տնտեսական, ռազմական զարգացման այնպիսի աստիճանի, որը թույլ չի տալիս սահմանափակել իր շահերը£ Եվ այս երկիրն արդեն ընտրել է իր ընթացքի հետագա ուղին, որը միտված է դեպի Արևելք, դեպի իսլամական աշխարհ£ Նեոօսմանիզմի արժեքներ որդեգրած Թուրքիան հռչակեց «Զրո խնդիր` հարևանների հետ» արտաքին քաղաքականության դոկտրինը` փորձելով հետզհետե դուրս գալ Ամերիկայի Միացյալ Նահանգների և արևմտյան հանրության վերահսկողությունից£ Մերձավոր Արևելքում Իսրայելը Միացյալ Նահանգների տեղապահի իմիջ ունի£ Եվ իսլամական, արաբական աշխարհի հետ կապերը սերտացնելու համար, Թուրքիան պետք է հեռանար Արևմուտքից£ Վերջինից հեռանալով` նա հեռացավ նաև Իսրայելից£ Արևմտյան հանրությունը, թերևս, չի մոռացել, թե ինչպես Թուրքիայի վարչապետ Էրդողանը Պաղեստինի հարցի առնչությամբ սուր քննադատություն հնչեցրեց Թելավիվի հասցեին£ Դրան հաջորդեց Դավոսում կայացած միջազգային հանդիպում¬քննարկման ժամանակ վարչապետի «դե մարշը», երբ Էրդողանը ցուցադրաբար լքեց բանավեճի սրահը£ Բայց այս դիվանագիտական բռնկումներն ընդամենը բողբոջներն էին թուրք¬իսրայելական հասունացող հակասությունների£ Թուրքիան ինքն իրեն, իր կերպարին դավաճանած կլիներ, եթե Թելավիվի հետ վեճը սադրանքով չպսակեր£ Ինչ-ինչ, բայց թուրքերը սադրելու, իրականությունը կեղծելու մեծ փորձ ունեն£ Միջերկրական ծովում տեղի ունեցած միջադեպից մինչ այսօր Անկարան ձայնը գլուխն է գցել, թե իսրայելցի զինվորներն են նախահարձակ եղել մարդասիրական առաքելություն իրականացնող թուրք անձնակազմի վրա£ Մինչդեռ Գազայի շրջափակման օրվանից Իսրայելն աշխարհով մեկ հայտարարել էր, որ ոչ մի երկրի նավի թույլ չի տա մոտենա Գազայի ափերին£ Սակայն, թուրքերն այդ իմանալով, այնուամենայնիվ, փորձել են ճեղքել շրջափակումը£ Անկարայի տեսանկյունից` սադրանքը հաջողվել է. ոչինչ, որ ազատության նավատորմի անձնակազմից զոհեր կան£ Նույնիսկ լավ, շա¯տ է լավ, որ այդ զոհերը թուրքեր են£ Այդ հանգամանքը նպաստում է միջազգային հանրության աչքում որպես զոհ Թուրքիայի հանդես գալուն£ Հայտնի է` գողն ինքն է առաջինը բղավում` «բռնեք գողին»£ Եվ Անկարան շտապեց Թելավիվին մեղադրել պետականորեն հանցագործություն կատարելու մեջ£ Իսկ Թուրքիայի փոխվարչա պետի հայտարարությունից թվում է` պետք էր ենթադրել, թե այդ երկիրը ներողամտորեն է վերաբերվում իր երբեմնի դաշնակցին և մարդասիրական, խաղաղասիրական նկատառումներից ելնելով, չի ցանկանում հարցը սրել£ - Եթե որևէ մեկը կարծում է, թե Թուրքիան պատերազմ կսկսի Իսրայելի դեմ, սխալվում է,¬ հայտարարել է փոխվարչապետը£ Այս հայտարարությամբ, իրականում Թուրքիան ապահովագրել է իրեն հնարավոր պատերազմից£ Անկարայում հասկացել էին, որ թուրք¬իսրայելական պատերազմի դեպքում Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի մնա£ Թուրքերի ծրագրած արյունոտ վերջաբանով ողբերգության բեմադրությունը, թվում է, տվեց Անկարայի համար սպասված արդյունքը£ Գուցե թուրք ծրագրավորողներին փոքր¬ինչ հիասթափեցրեց այն հանգամանքը, որ իռլանդական նավի անձնակազմի հետ նույնը չպատահեց£ Իռլանդացի նավաստիները հնազանդվեցին իսրայելցի զինվորների հրահանգներին, և նավը պարզապես տարվեց իսրայելական նավահանգիստ£ Սակայն Միացյալ ազգերի կազմակերպությունում դատապարտեցին Գազայի շրջափակումը£ Թվում է` այս փուլում Թուրքիան հաջողության է հասել. կատարվածի արդյունքում արաբական աշխարհում բարձրացավ նրա վարկանիշը և մահմեդական աշխարհում առաջատարի, Մերձավոր Արևելքում` առաջին ջութակի տեղը Թուրքիայի համար արդեն ապահովված է£ Սակայն Միջերկրական ծովում խաղարկված արյունոտ ողբերգությունն արդյո՞ք էժան կնստի Անկարայի վրա, արդյո՞ք ամեն ինչ ճիշտ են հաշվարկել թուրքերը£ Համենայնդեպս, Միացյալ Նահանգները, ինչպես երևում է, մտադիր չէ կուլ տալ թուրքերի նետած խայծը£ Նախագահ Բարաք Օբաման հեռախոսով խորհուրդ է տվել Էրդողանին` Գազա տանող ուրիշ ճանապարհ գտնել մարդասիրական օգնության համար£ Դիվանագիտության մեջ նման ձևակերպումն առավել քան կոպիտ ակնարկ կարելի է համարել£ Պատահակա՞ն էր, արդյոք, որ հենց այդ նույն օրն աշխուժացան Թուրքիայում ապրող քրդերը£ Հատկապես երկրի հարավում£ Խնդիրն այն է, որ ամերիկյան քաղաքական նախագծողները վաղուց են խոսում Թուրքիայի` հյուսիսային Իրաքին սահմանակից այդ հատվածում քրդական պետություն ստեղծելու մասին£ Ավելի առարկայորեն խոսելու պարագայում, կարելի է նշել, որ խոսքը Թուրքիայի մասնատման մասին է£ Նաև` թուրք վերլուծաբաններն են այսօր տագնապում ազատության նախատորմի հետ կատարվածի` իրենց երկրի համար աննպաստ հետևանքներից£ Նրանց խոսքերով, Թուրքիան այս միջադեպի արդյունքում պետք է պատրաստ լինի, որ Միացյալ Նահանգներն արդեն պաշտոնապես կընդունի Հայոց ցեղասպանության փաստը, իսկ այդ հարցում կարող է հաջողություններ արձանագրել Ամերիկայի հրեական հզոր լոբբին£ Իսկ ամերիկյան ճանաչումը կարող է դոմինոյի էֆեկտ առաջացնել մյուս` Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած երկրներում£ Բացի հայկական գործոնից, Մերձավոր Արևելքում Թուրքիային զսպելու նպատակով Միացյալ Նահանգները մեծ ջանք թափելու կարիք չունի£ Այս տարածաշրջանի երկներից շատերն այս կամ այն չափով զգում են Թուրքիայից բխող սպառնալիքները և կարող են միավորվել միմյանց, ինչպես նաև ԱՄՆ¬ի հետ£ Ընդհանրապես, իսլամական աշխարհում հակաարևմտյան, հակաամերիկյան գաղափարախոսությունը զուտ տեղական առանձնահատկություններից է բխում և չի կարող տեղավորվել թուրք¬ա մերիկյան հակասությունների շրջանակում£ Իսկ այդ հակասությունները լրջագույն հիմքեր ունեն£ Եվ Թուրքիային զսպելու խնդիրը Միացյալ Նահանգներից և Անկարայից զգուշացող երկրների համար ենթադրում է համակարգային միջոցառումների ձեռնարկում, ինչն իր ազդեցությունը կարող է ունենալ աշխարհում£ Միջերկրական ծովում տեղի ունեցածն, ըստ էության, արևմտյան հանրությանը, Միացյալ Նահանգներին Թուրքիայի կողմից ձեռնոց նետել էր£ Դրա պատասխանը, կարծում ենք, չի ուշանա, և Անկարան շատ շուտով կզգա, որ միջազգային մեկուսացման է ենթարկվում£ Այս հանգամանքն իր անմիջական ազդեցությունը կունենա նաև Հարավային Կովկասում£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ