«Կարևորում ենք պետության կարգավորիչ դերը»


Հայաստանի առաջադիմական կոմկուսի ղեկավար, ՀՀ ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն ՍԱՖԱՐՅԱՆԸ երևի սակավաթիվ այն քաղաքական գործիչներից է, ում համար գաղափարախոսությունն ու սկզբունքները նախընտրական աճուրդի առարկա չեն£ Պաշտոններ ու խորհրդարանական մանդատ չստանալու դեպքում նա չի ընդվզում, հայացքներ չի վերաձևում£ Հանրային խորհրդի ստեղծման իրողությունը նույնպես նրան անտարբեր թողնել չէր կարող£ Հենց այդ թեմայի առիթով էլ փորձեցինք ճշտել նրա վերաբերմունքը` հրատապ մի քանի հիմնախն դիրների մասին£ ¬ Ստեղծվելիք հանրային խորհուրդը չի՞ դառնա, արդյոք, այն շարքային օղակներից կամ կառույցներից մեկը, որոնք ստեղծվում են հույս ներշնչելու համար ու դրանից ավելին չեն դառնում£ Եթե համոզված եք, որ այն, իրոք, գործելու է (իսկ ժողովուրդը, համենայն դեպս, մեծամասնությունը շատ ուզում է, որ դա ծառայի իր նպատակին), որը պետք է լինի դրա բուն նպատակը, ուղղվածությունը£ ¬ Կարծում եմ, որ Հանրային խորհուրդ ստեղծելու գաղափարը վաղուց էր հասունացել£Իմ կարծիքով, այդ խորհուրդը պետք է լինի հասարակական կարծիքի ձևավորման ինստիտուտ£ Հանրության մեջ կուտակվել են բազմաթիվ պրոբլեմներ և° սոցիալական ոլորտի, և° տնտեսության ոլորտի, և° ներքին, թե արտաքին քաղաքականության£ Եվ այս խնդիրների քննարկման համար նման խորհուրդը լավագույն հավաքատեղին է, որտեղ պետք է ընդգրկվեն պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր իրենց գիտելիքներով, փորձով, հանրության մեջ որոշակի վարկանիշ ունեն£ Եվ քանի որ խորհուրդը պետք է լինի Նախագահին կից, ուրեմն վերջինս պետք է ստանա այս կամ այն հարցի վերաբերյալ հանրային կարծիքը խտացնող տեսակետ, որը կարող է հետագայում դառնալ նրա գործունեության համար ուղեցույց, և անհրաժեշտության դեպքում նաև օրենքի կարգավիճակ ստանալով£ ¬ Ինչպիսի՞ն պետք է լինի Ազգային ժողովը, կամ ի՞նչ խնդիր ուներ լուծելու, որ թերանում է` ոչ բոլոր ուժերի ներկայացվածության պատճառով£ ¬ ԱԺ¬ում, ըստ էության, այսօր ընդդիմություն չկա, սկսենք դրանից, որ այն փոքրիկ ընդդիմությունը, որը կոչվում է «Ժառանգություն», ոչ թե հանրային ներքին կյանքին հուզող խնդիրներին, այլ միջազգային շահեր սպասարկող խումբ է, որը հանրության կողմից, կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կստանա իր գնահատականը£ Իսկ մեր սոցիալական պրոբլեմները, այն դժվարությունները, որ այսօր կրում է ժողովուրդը, այսպիսի խնդիրներ ԱԺ¬ում ներկայացնող, ըստ էության, չկա£ ԱԺ¬ն այսօրվա իր պատկերով չի ներկայացնում հանրության ընդհանրական կարծիքը£ Դրա համար շատերն ասում են, որ ԱԺ¬ն պետք է լուծարել, և դա հիմնականում կողմ է ասում արմատական ընդդիմությունը£ Մենք այն կարծիքին ենք, սակայն, որ լուծարումը լավագույն նախադեպ չի դիտվի£ Ցանկացած ընտրությունից հետո ինչ¬որ զանգված դժգոհ է լինելու և ամեն անգամ ինչ-որ զանգվածի համար նոր ընտրություններ անցկացնելը անկայունություն կստեղծի£ Դրա համար ընտրություններին ամենայն պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն թե° իշխանությունները, թե° ընդդիմությունը և թե° ժողովուրդը` նախապես գիտակցելով, որ այդ ընտրությունը ոչ թե ամիսների, այլ 5 տարվա համար է£ Սա էլ հենց մեզանում քաղաքացիական հասարակության չկայացածության հետևանք է` ժողովուրդն ընտրություն է կատարում պահի ազդեցության տակ£ Կարծում ենք, որ պետք է կարևորվեն քաղաքական լուսավորչությունը, գաղափարախոսական տևական աշխատանքները£ Այլապես ինչ է ստացվում. շատ ընտրողներ ոչ թե համոզմունքով կամ նախասիրություններով են ձայն տվել Նախագահի այս կամ այն թեկնածուին, այլ` սոսկ ընդդեմ նրա հավառակորդի£ Այսինքն, ոչ թե ընտրություն են կատարել, այլ ընդդեմ քայլ£ Նման վերաբերմունքը միշտ հանգեցնում է բևեռացման և չեն ձևավորվում գաղափարական համոզմունքներով քաղաքական կայուն ու կայացած խավեր£ ¬ Նախընտրական օրերին մենք անդրադարձանք 3¬րդ ուժի անհրաժեշտությանը£ Դուք այսօ՞ր էլ տեսնում եք դրա անհրաժեշտությունը£ ¬ Այդ ուժի անհրաժեշտությունը միշտ կա£ Վերջին հաշվով ա°յդ ուժը պետք է լինի ժողովրդին հուզող սոցիալական, բարոյահոգեբանական լարումները մեղմելու հարցեր բարձրացնողը£ Այդպիսին, ցավոք, մեզանում չկա£ Ընդդիմության խնդիրը, գործող իշխանություններին քննդատելով, սեփական վարկանիշը բարձրացնելն է և իշխանություն նվաճելը£ Իսկ մեր արմատական ընդդիմությունն այսօր միայն մեկ խնդիր ունի` իշխանափոխության, կազմաքանդման£ Իշխանական կուսակցության համար, բնականաբար, առաջնահերթ է իշխանությունը վարելու և այն պահելու խնդիրը£ Ի տարբերություն քաղաքական գործիչների, պետական գործիչները չեն կարող ամեն ինչ խոստանալ` այսրոպեական համակրանք շահելու համար. նրանց ցանկացած խոստում պետության հնարավորությունների շրջանակում է և պետք է իրականացվի. ցանկացած չիրականացում կամ նույնիսկ հապաղում` տեսանելի է£ Հասարակությունն այսօր տեսնում է իշխանությունների որոշակի դրական քայլերը, բայց սպասում է նրանց խոստումների լիակատար իրագործմանը£ Իսկ երրորդ ուժը, ըստ իս, պետք է լինի զուտ գաղափարական հիմքի վրա, ներկայացնի ժողովրդի պահանջները, նրանց հուզող հիմնահարցերը` սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում, արդյունաբերական քաղաքականության հայեցակարգ, աշխատատեղերի ստեղծում, արդյունաբերության վերականգ նում, նվազագույն զամբյուղի իրատեսական ապահովում և այլն£ ¬ Այսինքն` երկու ուժերի միջև հավասարակշռող ուժ պետք է լինի այդ երրորդը£ Հանրային խորհուրդը , կարծես, ստանձնում է նման գործառույթ կամ պատասխանատվություն£ ¬ Չեմ կարծում, թե հանրային խորհուրդն այդպիսի մեծ խնդիր կարող է ստանձնել£ Այն ընդամենը խորհրդակցական մարմին է լինելու£ Արդյո՞ք նրա առաջարկները կարող են համատեղվել ՀՀ նախագահի քաղաքական կամ տնտեսական քաղաքականության պատկերացումների ու ծրագրերի հետ£ Եթե Նախագահը, դիցուք, որդեգրել է ազատական, շուկայական տնտեսական քաղաքականություն, և նրան առաջարկվում է պետականորեն կառավարելի, կարգավորիչ գործառույթներ£ Դա չի բխում Նախագահի ո°չ քաղաքական կուսակցության հիմնադրույթներից, ոչ էլ նրա հրապարակած հայտարարություններից£ Մենք, օրինակ, կարևորում ենք պետության կարգավորիչ դերը, ու եվրոպական շատ երկրներում կիրառվում է այդ պրակտիկան£ ¬ Որպես Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ, Դուք նաև մեր տնտեսության զարգացմանը նպաստելու խնդիր ունեք£ Չե՞ք կարծում, որ նպաստավոր չէ պետականի և մասնավորի առողջ մրցակցության բացակայությունը£ Սեփականաշնորհմանը, ազատականացմանն ընդհանրապես դեմ չենք, իհարկե, սակայն իր արտադրությամբ պետությունը նաև գները զսպող կարող է լինել£ ¬ Բնականաբար£ Մեր պետության տնօրինության տակ այսօր ազգային ունեցվածքի շուրջ 10 %¬ն է£ Դիպուկ ու տեղին է Ձեր հարցը£ Մինչդեռ զարգացած երկրներում պետության մասնաբաժինը 30-60 % է£ Հայաստանը որդեգրել է տնտեսական այնպիսի քաղաքականություն, որ պետությունն իրեն վերապահում է գիշերային պահակի կարգավիճակ, և շուկայի անտեսանելի ձեռքը պետք է կարգավորի տնտեսությունը£ Ադամ Սմիթի ժամանակներից եկող այս թեզերից տասնամյակներ են անցել. այդ պատկերացումներով այսօր չի կարելի տնտեսություն կառուցել£ Ես կարծում եմ, որ հանրային խորհրդում քննարկվելիք օրախնդիր հարցերից մեկն էլ սա պետք է լինի` արդյունաբերության քաղաքականությունը. Հայաստանում արդյունաբերության ո՞ր ճյուղերը պետք է զարգանան, և գերշահութաբեր ճյուղերի կառավարումը, գոնե մասնակիորեն, պետք է կառավարի պետությունը£ Միայն հարկերի հավաքագրմամբ պատկառելի բյուջե ձևավորել հնարավոր չէ£ Համեմատենք թեկուզ անցյալ տարվա մեր առևտրային հաշվեկշռի ցուցանիշները` 3,2 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների ներկրման դիմաց արտահանել ենք 1,2 միլիարդի չափով£ Եթե բնակչությանը դրսից ուղարկվող օգնությունը չլինի, ապա առևտրային բացասական հաշվեկշիռը հնարավոր չի լինի ծածկել£ Մինչդեռ պետք է մտահոգվել, որպեսզի ներմուծող ու սպառող երկրից Հայաստանը վերածվի արտադրող¬արտահանողի£ Կամ, պաշտոնական տվյալներով մենք ունենք 83 հազար (7,1 %) գործազուրկ, բայց համոզված եմ, որ այդ թիվն ավելի մեծ կլինի, որովհետև ոչ բոլորն են գրանցվում£ Աշխատատեղեր ապահովելը պետության պարտականությունը չէ՞£ Կարծում եմ` Հանրային խորհրդում ընդգրկուն քննարկումների թեմաներ կդառնան նմանատիպ խնդիրները£ ¬ Նախ շուկայական գնաճը զսպելու ուղղությամբ պետք է մտածել£ Մեքսիկայում, օրինակ, վերջերս գործարարները պարտավորվեցին շուրջ 150 անուն սննդամթերքի գներ չբարձրաց նել£ Կարծում եմ` սա սոսկ բարի կամքի դրսևորում չէր. պետության հորդորը կամ պահանջն էր նրանց մղել այդ քայլին£ ¬ Հայաստանում այսօր գնաճը կազմել է 9 %¬ից ավելի, և այդ մասին հայտարարեց վարչապետը£ Մեղավորը Համաշխարհային բանկն է` ամեն տարի գնաճի մասին իր կանխատեսումներով£ Ամեն երկիր ակամա գնաճ է նախատեսում, և շատերը գնաճը տնտեսության զարգացման խթան են համարում£ Այդպես չէ°£ Ճիշտ հակառակը, դա բացասաբար անդրադառնում է մարդկանց սոցիալական վիճակի վրա£ Գերմանիայի կանցլերներից Լյուդվիգ Էրհարդը տգիտություն էր համարում գնաճը զարգացման նախապայման համարելը£ Նա առաջարկում էր կայուն պահել բնական մենաշնորհների գներն ու բանկային տոկոսադրույքները և վստահեցնում էր, որ կկանխվի գնաճը£ Ընդունելով հանդերձ ազատականացումը` ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, պետության կարգավորիչ դերն այսօր հանրային պահանջ է£ Նաև արտաքին առևտրի նկատմամբ պետք է որոշակի պետական վերահսկողություն սահմանվի և որոշ ապրանքներ հենց պետությունը ներկրի£ Դիցուք, խոսվում է, որ Հայաստան ներկրված հազարավոր տոննաներ բենզինը «չի երևում»£ Եթե բենզինն այդքան շահութաբեր է, ինչո՞ւ դրա գոնե 15¬20 %¬ի ներկրողը պետությունը չլինի. այդ կերպ և° շուկայի գները կկայունացնի, և° բյուջեին կօգնի£ Նույնը` շաքարավազի և այլ պարգաներում£ Իտալիայում սիգարետի առևտուրը պետական մենաշնորհ է. ով ուզում է` թող արտադրի, բայց վաճառում է միայն պետությունը£ Իսկ մենք ամեն ինչ թողնում ենք օլիգարխների քմահաճույքին£