Տոներն` Արևելքից


Ռուսաստանում հանկարծ «հայտնաբերել» են, որ սեպտեմբեր ամսին կարևորագույն տոն (Հունվարի 1, Մարտի 8, Մայիսի 1, Մայիսի 9…) չունեն£ Եվ առաջատար լրատվամիջոցներից MK¬ն հիշել ու հիշեցրել է, որ «օրացուցային կարմիր օր» սեպտեմբերին էլ են ունեցել, թեև… այն նշվել է ընդամենը 1 անգամ£ Ճապոնիայի կայսրության դեմ հաղթանակի օր. այսպես են անվանել սեպտեմբերյան այդ տոնը, որը վավերացվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով` 1945 թ. սեպտեմբերի 2¬ին£ Եվ հենց հաջորդ օրը նշվել է սամուրայների հետ պատերազմի ավարտի օրն էլ` սեպտեմբերի 3¬ին ժողովրդին հնարավորություն է ընձեռվել նշել Հաղթանակի օրը, սակայն… արդեն կար նոր Հաղթանակի տոն` Մայիսի 9¬ը£ Այսուհանդերձ, Սովետների միության Զինված ուժերի նախարար, գեներալիսիմուս Ի. Ստալինի հրամանագրով` «…սեպտեմբերի 3¬ին հրավառություն կազմակերպել մեր Հայրենիքի մայրաքաղաք Մոսկվայում, միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում, ինչպես նաև Խաբարովսկում, Վլադիվոստոկում և Պորտ-Արտուրում` 24 հրետանային համազարկերով»£ Եվ 1946¬ին սովետական ժողովուրդը «արտադրական նոր նվաճումներով» տոնակատարեց սեպտեմբերյան հաղթանակի օրը£ Իսկ 1947¬ին իշխանության որոշումները ժողովրդին հասցնող մամուլն ու ռադիոն համառորեն չանդրադարձան այդ տոնին£ Չանդրադարձան նաև 1948¬ին, 1949¬ին, 1950¬ին և ընդմիշտ. ղեկավարությունն ասես մոռացել էր «ճապոնական» Հաղթանակի օրը£ Հավանաբար գլխի էին ընկել, որ Հաղթանակի 2 տոն լինել չի կարող£ Դե, ժողովրդի համար էլ ֆաշիստական Գերմանիային ծնկի բերելն ավելի կարևոր էր, քան ծագող արևի երկրին հաղթելը£ Արդյունքում սեպտեմբերյան կարմրանիշ ամսաթիվը մնաց որպես միանվագ օգտագործված£ Թեև դրանում կարելի է նաև օրինախախտում արձանագրել. ԳԽ նախագահության 1945¬ի սեպտեմբերի 2¬ի հրամանագիրը պաշտոնապես չեղյալ չի համարվել£