«ՔՆԱԾ» ՓՈՂԵՐ


Վերջին շաբաթներին կտրուկ մեծացել է քաղաքացիների կողմից տարբեր ժամկետներում մասնավոր բանկերին տրամադրվող ավանդների ծավալը: Հավաստիացվում է, որ գումարներ են ներդրվում թե´ դրամով, թե´ եվրոյով, իսկ ավելի շատ` դոլարով: Ավանդների բումից զարմանալով` բանկերի ղեկավարությունը սկզբից անակնկալի է եկել, հետո հասկացել, որ այդպես էլ չբացահայտված աղմկահարույց ավազակային հարձակումներն են պատճառ դարձել, որպեսզի երկրի մեծահարուստներն իրենց տարբեր ազգականների անուններով ներդրումներ անեն: Պարզ է, որ նպատակը ոչ թե այնքան ակնկալվող չնչին տոկոսներն են, այլ գումարների ապահովությունը: ԿԲ¬ն էլ իր հերթին է մեծագույն ուրախությամբ ընդունել թափ առնող այս գործընթացի մասին տեղեկատվությունը ու ավելի ուշ նախատեսում է տարբեր հայտարարութ յուններով ամփոփել, թե ինչպե՞ս կարելի է աղքատ համարել այն երկիրը, որտեղ բնակչությունը բանկերում նման ծավալի «քնած» գումարներ ունի: