«Թատրոնը` մեր երազանքների տունը»

Նախարար Արմեն Ամիրյանի ուղերձը` Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Թատրոնի սիրելի´ մարդիկ, առանց որոնց անհամ ու անհրապույր կլիներ աշխարհը, շնորհավո´ր Թատրոնի միջազգային օրը:

Ուրախ եմ, որ այս շնորհավորանքս հաջորդում է նորածին այն մեծ հույսերին, որպիսիք արթնացրին մեր նախաձեռնած «Մշակութային կանգառի» հյուրախաղերը: Լեփ-լեցուն մարզային դահլիճներ, որոնցում շատերը երբեմն ոտքի վրա կամ աստիճաններին նստած են դիտում ներկայացումները, հոտնկայս ծափահարություններ և հանդիսատեսի հոսք դեպի կուլիսներ` շնորհակալություն հայտնելու: Սա նշանակում է, որ թատրոնը չի մեռնում, և եթե շատ ենք ուզում, կարողանում ենք վերադարձնել դահլիճները լքած հանդիսատեսին:

Նաև ուզում եմ ասել՝ տվեք ինձ թատրոն, և ես կունենամ գալիքին երազկոտ, ուրեմն նաև` ստեղծագործողի աչքերով նայող հասարակություն:

Շնորհավո´ր, սիրելիներս, և շնորհակալություն, որ դուք կաք, որ դուք Ձեր ուսերին պահում եք Թատրոնը` մեր երևակայության, մեր երազանքների տունը: