Թուրքիան ու ակնկալում է «Զանգեզուրի միջանցքի» բացումը

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի ռազմական գործողությանը Լեռնային Ղարաբաղում ու  ակնկալում է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր դեբատներում, ասել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
 
Նա նշել է, թե այլ կարգավիճակ պարտադրելը իրենք չենք ընդունի։
 
- Դա արդեն ընդունում են բոլորը և այլ կարգավիճակ պարտադրելը մենք չենք ընդունի։ Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի ձեռնարկած քայլերը և գնում ենք միասին «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով՝ պաշտպանելով մեր տարածքային ամբողջականությունը», - նշել է Էրդողանն ու ավելացրել. «Մենք ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին, սակայն Հայաստանը, մեր կարծիքով, պատշաճ չի գնահատել պատմական այդ շանսը։ Ակնկալում ենք, որ Հայաստանն իր կողմից ավելի վաղ տրված խոստումները՝ կապված  առաջին հերթին «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ, կիրականացնի,- հայտարարել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ։