Ռուսաստան + Ամերիկա՝ ակունք դժբախտության
Սիրիայի ապագան՝ անորոշության մեջ
Բայց արի ու տես, որ հանդիպման արդյունքները չարդարացրին սպասումները: ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարեց ՌԴ-ի հետ մաքուր էջից հարաբերություն սկսելու մասին, որը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից:
Սակայն Թիլերսոնը միաժամանակ ակնարկում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները մաքուր էջից սկսելը հնարավոր չի թվում: Մոսկվան ևս շահագրգռված է կարգավորել իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ինչի ապացույցը ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունն էր՝ մինչ Թիլերսոն-Լավրով հանդիպումը: ՌԴ նախագահն ասել է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն անգամ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի ղեկավարման ժամանակ վատ չեն եղել:
Մոսկվան կարծես հույս ուներ, որ ԱՄՆ-ը որոշակի զիջումների կգնա, բայց Թրամփը չի ցանկանում Մոսկվային զիջել աշխարհաքաղաքական լրջագույն հարցերում: Միաժամանակ Վաշինգտոնը հասկացնում է, որ Սիրիայի հարցում ինչ քայլեր էլ ձեռնարկի՝ պատասխանատվությունը միայնակ է կրելու:
Թե ինչպես կհանգուցալուծվի ռուս-ամերիկյան թնջուկը՝ ժամանակը ցույց կտա, բայց ավելորդ չէ հիշեցնել, որ այնտեղ, ուրմտնում է ռուսի կամ ամերիկացու «սապոգը», այդ երկիրը վերածվում է ավերակների, որոնք կամ չեն վերականգնվում կամ վերականգվում են երկար ու ձիգ տարիների ընթացքում: Հիշենք Աֆղանստանը, Իրաքը, Մերձավոր Արևելյան մի շարք երկրներ, իսկ հիմա նաև Սիրիան:
Ու մինչ այս երկրները միմյանց ոտք են կոխկրտում՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար, Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված, ժողովուրդն էլ՝ անորոշության մատնված: Իսլամիստ ահաբեկիչներն էլ, նոր տարածքներ նվաճելու ախորժակով, ահաբեկչական տիրույթն են մեծացնում: Բանը հասել է նրան, որ նրանք բացահայտ պայքար են հայտարարել Ռուսաստանի դեմ, որն էլ իր հերթին մեր տարածաշրջանում իր ռազմաբազաներն է ուզում գործի դնել: Չմոռանանք, որ իսլամիստները հաշտ չեն նաև Ադրբեջանի իշխանության հետ: Պատահական չէ, որ 2016 թ-ին հայտարարել էին՝ Ալիևին գահընկեց անելը մի քանի ժամվա հարց է: