Լիբանանահայ հայտնի երաժիշտ Կի Մանուկյանը՝ Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա լիբանանահայ հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր և դաշնակահար Կի Մանուկյանը։ Համերգը տեղի կունենա օգոստոսի 25-ին, ժամը 20:0 Dvin Music Hall-ում։
 
Օգոստոսյան այս իրադարձությունը Կի Մանուկյանի առաջին համերգն է Հայաստանում: Երաժիշտը հանդիսատեսին կընկղմի մի յուրահատուկ երաժշտական ճանապարհորդության, որը միաձուլում է ավանդույթը նորարարության հետ, ճամփորդություն, երբ արտիստը կցուցադրի իր կիրքը հայկական արմատների հանդեպ իր արվեստի միջոցով:
 
Կի Մանուկյանը վերջին 30 տարիների ընթացքում եղել է առանցքային կերպար երաժշտական ասպարեզում, գրավելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային երգարվեստը: Նա աշխատել է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ համաշխարհային հռչակ վայելող երաժշտական դեմքերի հետ, ունենալով համերգներ Լոնդոնում, Սինգապուրում, Կահիրեում, Դուբայի օպերային թատրոնում, Քուվեյթում, Մեքսիկայում, Չիլիում, Փարիզի հռչակավոր Օլիմպիայում և այլն։
 
Կի Մանուկյանը սկսել է դաշնամուր նվագել դեռ չորս տարեկանից։ Նա առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությունում, երբ վեց տարեկան էր, և ընդամենը յոթ տարեկան էր, երբ ելույթ ունեցավ նախագահական պալատում: Մեկ տարի անց նա սկսեց ստեղծել եզակի երաժշտություն՝ հարթելով ճանապարհ դեպի մեծ երգարվեստը։
 
Թեև նրա սկզբնական երազանքը պրոֆեսիոնալ բասկետբոլիստ դառնալն էր, Կին նվիրված էր իր արհեստին և 16 տարեկանում նա ունեցավ իր առաջին մենահամերգը: Սպասելով 400 հոգու՝ նա զարմացավ՝ տեսնելով, որ դահլիճը լեփ-լեցուն է, ավելի քան 1000 ներկաներով
 
Հաջողության այս առաջին համը ստիպեց նրան հասկանալ, որ երաժշտությունն իսկապես իր կոչումն է: Պրոֆեսիոնալ ելույթներով նա սկսել է հանդես գալ 1997թ.-ին. Մանուկյանի կարիերայի շրջադարձային պահը եղավ այն ժամանակ, երբ նա սկսեց միաձուլել արաբական երաժշտությունը ժամանակակից մշակումների հետ:
 
Նա իր երաժշտության յուրահատուկ համը վերագրում է իր ազգի հարուստ մշակույթին: «Հայկական մշակույթը եղել է իմ գոյության, հետևաբար՝ երաժշտության հիմքում»,- ասում է նա։ Կին բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, բայց ամենաշատը գնահատում է հայկական մրցանակը, որը նա ստացել է Լոս Անջելեսում ՝ «Լավագույն պարային ալբոմ» անվանակարգում և «Տարվա լավագույն արաբական մեղեդի» մրցանակը, որը նա վաստակել է Լիբանանում 2002 թ․։