Ում համար խոր ծերություն, ում համար՝ անօրինակ ճարպկություն

 
Իսկ ահա կանադացի 97-ամյա Հարրի Ուեյլենն իր ծննդյան օրն աշխարհին ապացուցել է, որ կյանքի 10-րդ տասնամյակը տկարության ու թուլամտության հետ առնչություն չունի: Նա տարեդարձը նշել իր դստեր ու թոռների հետ Տորոնտոյի 500 մ բարձրությամբ հեռուստաաշտարակից պարանով իջնելով: «Բի-Բի-Սի նյուզ»-ը հիշեցրել է, որ նման փորձ Հարրին հինգ տարի առաջ նույնպես ձեռնարկել է: Բարձրահարկ շենքերի շինարարության մեջ երկար տարիների աշխատանքը վերացրել է բարձրության նկատմամբ վախը, իսկ ամուր առողջությունը հնարավորություն է տվել հաղթահարել 500 մետրանոց վայրէջքի դժվարությունները: 
 
Թե ինչպիսի կյանք է վարել նախկին շինարարը՝ ոչինչ չի հայտնվում, սակայն ակնհայտ է, որ տարիները նրա կողքով են անցել: Հայերիս 90-ն անց տարիքով զարմացնել հնարավոր չէ, սակայն խոստովանենք, որ այս կանադացու նման ճարպիկների մասին ոչինչ չենք լսել: Այսօր աշխարհում կատարվող հրաշքների վերաբերյալ լրատվությունն այնքան հասանելի է դարձել, որ այս ոգևորիչ օրինակը կարող է վարակիչ լինել: 
 
Անշուշտ՝ սա չի նշանակում, թե հարկավոր է հարյուրամյակի նախադռանը աշտարակներ մագլցել ու աշխարհին զարմացնել: Եթե մարդը լիարժեք կյանով է ապրում, շարունակում կյանքը զարդարել, նրա ապրելը շրջապատողների համար իսկական ուրախություն է: Ցավալին այն է, սակայն, որ այսպիսի հնարավորություններ ունեցող բանական էակը կյանքից հեռանում կամ կեսմարդ է դառնում դարի հիվանդությունների, պատերազմների, բնական ու տեխնածին աղետների, ահաբեկությունների պատճառով: Իսկ Հարրիի նմանները պարզապես երջանիկ հնարավորությունների նմուշներ են դիտվում: