Միայն Արցախի հարցում սատարում ենք Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը. Լևոն Տեր-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ես ուրախանում եմ, որ խեղաթյուրում են մեր ասածը

- Ես ուրախանում եմ, որ խեղաթյուրում են մեր ասածը, մեզ բաներ են վերագրում: Դա նշանակում է, որ փաստարկ չունեն,- այսօր «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում հայտարարեց ՀԱԿ-ի ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանն իր խոսքում անդրադարձավ նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանն  ազատագրված տարածքները կոչում է օկուպացված.

-Մինչդեռ  օկուպացված տերմինը ՄԱԿ-ում է ամրագրված,- ասաց Տեր-Պետրոսյանը:

 Տեր-Պետրոսյանը նաև անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության սխալներին: Ըստ նրա` դաշնակցականներն ուշ հասկացան, որ Սևրում այլ խաղ է գնում:  Եթե մայիսյան ապստամբությունից հետո դաշնակցականներն իշխանությունը կոմունիստներին տային՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն չէինք կորցնի:

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Արցախի լուծման իրենց տեսակետը իշխանությունն է սատարում: Ու միայն այս հարցում իրենք սատարում են Սերժ Սարգսյանին:

- Եթե նրա փոխարեն  լինեին դաշնակցական կամ կոմունիստական կուսակցությունները, մենք էլի այս հարցում կպաշտպանեինք նրանց,- ասաց  ՀԱԿ-ի ղեկավարը: 

Արդյո՞ք նրա այս հայտարարությունը չի հարվածի ՀՀԿ վարկանիշին՝ մանավանդ նախընտրական այս թեժ մրցապայքարում: