Մի ժամանակ մուրաբաներն էին, հիմա էլ՝ սուրճի բաժակները

ՍՈՑՀԱՐՑՈՒՄՆԵՐԸ՝ ԿԵՂԾ ՈՒ ՊԱՏՎԻՐՎԱ՞Ծ

 
ՀՎԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն այսօր  մամլո ասուլիսում անդրադարձավ այն տեղեկություններին, ըստ որոնց`  ՀՎԿ-ն հիմա էլ    սուրճի բաժակներ է բաժանում` որպես ընտրակաշառք: 
- Դա սրիկայություն է, սև քարոզչություն, էժանագին զրպարտանք,- ասաց Բաղդասարյանը:
Սոցհարցումներին  ևս Արթուր Բաղդասարյանը հավատ չի ընծայում՝ համարելով, որ  հաճախ հրապարակվում են կեղծ ու պատվիրված սոցիոլոգական հարցումներ: Փոխարենը նա համոզված է, որ նոր խորհրդարան անցնող երեք ուժերից մեկը իրենք կլինեն:
 
ՀՎԿ ղեկավարն, իհարկե, չմանրամասնեց, թե ինչու հատկապես 3, այլ ոչ թե դիցուք 4 կամ 5 ուժերից մեկը կլինեն իրենք: Հավանաբար լավագույնների, առաջատարների եռյակո՞ւմ է տեսնում իր ղեկավարած քաղուժը:
 
Ի դեպ, վերանվանված «Օրինաց երկրի»՝ խորհրդարանում լինելու հավանականության մասին այսօր խոսել է նաև սոցհարցումներ իրականացրած կազմակերպությունը՝ արձանագրելով, որ ՀՎԿ-ին համակրում է հարցվածների 5%-ը:
 
 
ՀԳ. Զարմանալի է, բայց  Արթուր Բաղդասարյանին ու ՕԵԿ-ՀՎԿ-ին  ընտրակաշառքները «հանգիստ» չեն տալիս: Մի ժամանակ մուրաբաներն էին,  հեռախոսները,  հիմա էլ սուրճի բաժակները: