Հեղինակը վանականներն են

ՅՈԹ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
Ժամանակակից աշխարհում իշխում է այն պատկերացումը, թե հոգևորականները լիովին ու ամբողջությամբ սուզված են հոգևոր աշխարհում և հեռու են աշխարհիկ հոգսերից: Մինչդեռ դարեր շարունակ վանականները, բացի աղոթքներից, զբաղվել են գիտությամբ, կրթությամբ, բժշկությամբ, հեղինակել են տեխնիկական նորարարություններ, ստեղծել խոհարարական բաղադրատոմսեր ...
 
Երաժշտական նոտաներ
 
Այսօր դժվար է պատկերացնել, որ մի ժամանակ հնարավոր չի եղել երաժշտությունը թղթի վրա գրի առնել: Առաջին անգամ այդ մասին մտածել են XI դարում: Եկեղեցական ժամերգություններն ուղեկցվում էին երգեհոնի ուղեկցությամբ, իսկ նվագողին անհրաժեշտ էր իմանալ, թե ինչպես երաժշտությունը պետք է ճիշտ հնչի:
 
Հոգևորական դարձած նախկին երաժիշտ Գվիդո Արետինսկին է ձեռնարկել այդ խնդրի լուծումը՝ Սբ. Հովհաննես Մկրտիչին նվիրված օրհներգի առաջին 6 վանկերով կազմելով վեց աստիճանային սանդղակ՝  ut, rе, mi, fa, sol, la:  
Յոթերորդ աստիճանը կամ նոտան հայտնվեց գրեթե 500 տարի անց և կոչվեց սի - կրճատված լատիներեն «Սուրբ Հովհաննես» (Սբ. Իոան):
 
Շամպայն
 
XVII դարում, ֆրանսիական Էփերնե քաղաքի մոտ գտնվող Օվիլլե աբբայության տնտես-վանականի պարտականությունները կատարում էր Պիեռ Պերինյոնը: Աբբայության գլխավոր հարստությունը ընդարձակ խաղողի այգիներն էին, իսկ այս վանականը շատ ժամանակ էր հատկացնում՝ ամենաբարձր որակի գինի պատրաստելու համար: 
Իր այս գործունեության ընթացքում նրա ուշադրությունը գրավեցին փրփրուն գինու զարմանալի հատկությունները՝ նրան դարձնելով ակտիվ քարոզիչ: 
 
Լավատեղյակ հետազոտողները պնդում են, որ Պիեռ Պերինյոնը շամպայնի գյուտարարը չէր, սակայն նա է հայտնաբերել կուպաժավորման (գործողություն, որի ընթացքում խառնում են տարբեր քանակության, տարբեր վայրերից ստացված և տարբեր տեսակների ու հասունացման տարիքի սպիրտներ և տեխնոլոգիական հրահանգով նախատեսված այլ օժանդակ նյութեր), տարբեր տեսակների խաղողի հյութերի միացման գաղտնիքները և սկսել է գինին լցնել շշերի մեջ, ինչը թույլ տվեց  պահպանել ածխթթու գազը, որը մինչ այդ պայթեցնում էր տակառները:
 
Հենց այդ վանականի ստեղծագործական աշխատանքից հետո Օվիլլե աբբայությունում գինու արտադրությունը կրկնապատկվեց, և շամպայնը մեծ համբավ ձեռք բերեց ամբողջ աշխարհում:
 
Ակնոցներ
 
Դարեր շարունակ վանականները զբաղվում էին գիտական գործունեությամբ: Նրանք նաև տարեգրություններ էին կազմում և գրքեր գրում: Մինչ տպագրության գյուտը՝ գրքերի կրկնօրինակները պարզապես արտագրվում էին ձեռքով: Աշխատատար այս գործը նաև մեծագույն ուշադրություն էր պահանջում, որն առաջին հերթին ազդում էր տեսողության վրա:
 
Զարմանալի չէ, որ վանքերում ուրիշներից առաջ մտածեցին, թե ինչպես օգնել նրանց, ում տեսողությունը վատացել էր:
Եվ XIII դարի կեսերին դոմինիկցի կուսակրոն Ջորդանո դա Ռիալտոն, ով վանքի գրադարանի պահառուն էր, ստեղծեց առաջին ակնոցը:
 
Հաշվապահություն
 
Վանքերի համար շատ կարևոր էին տնտեսությունը վարելու, եկամուտներն ու կորուստները հաշվառելու հարցերը: XV դարի երկրորդ կեսի կանոնակարգումից հետո այս ոլորտով զբաղվում էր ֆրացիսկանացի քահանա Լուկա Պաչոլին: (Ֆրացիսկանացիները ներկայացուցիչներն էին 1208 թվականին Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսիսի կողմից հիմնադրված կաթոլիկ վանականների ուխտի, որոնց նպատակն է մարդկանց քարոզել առաքելական աղքատությունը, ճգնակեցությունը, մերձավորի հանդեպ սերը):
 
Մաթեմատիկայի, հատկապես հանրահաշվի նկատմամբ Լուկան մեծ հետաքրքրություն էր տածում դեռևս մինչև կուսակրոն ձեռնադրվելը, բայց այդ գիտությամբ ակտիվորեն նա սկսել էր զբաղվել վանական դառնալուց հետո: Լուկա Պաչոլին դարձավ իր ժամանակի ամենահայտնի մաթեմատիկոսներից մեկը:
 
Միևնույն ժամանակ, նա ստեղծեց հաշվապահության ժամանակակից որոշ սկզբունքներ և ֆինանսական գործողությունների կրկնակի հաշվառում՝ ակտիվներ և պասիվներ: 
 
Պարմեզան պանիր
 
Իրենց տարբեր հետազոտություններում վարդապետները կարողացան ոչ միայն ընտիր ոգելից խմիչքներ, այլև հետաքրքիր խորտիկ: 
XII - XIII դդ.  բենեդեկտական վարդապետները, ձգտելով ավելի շատ ժամանակ հատկացնել աղոթքներին, միջոցներ էին փնտրում՝ ստեղծելու սնունդ , որը կպահպանվեր երկար ժամանակ և որի պատրաստման համար ամեն օր ժամանակ չէր ծախսվի: 
 
Փորձերի միջոցով նրանք մշակեցին պանրի կարծր տեսակ, որը հետագայում ստացավ իտալական Պարմեզան մարզի անունը, որտեղ առաջին անգամ հայտնվել էր այն:
 
Այդպիսով կոշտ և դիմացկուն սննդատեսակ ստեղծել ցանկացող վանականներըն այն ժամանակ չէին կարող մտածել կարող մտածել, թե ինչ նրբահամ ուտելիք են պարգևել մարդկությանը:
 
Թենիս
 
Ոմանց կարող է տարօրինակ թվալ, որ Սերենա Ուիլյամսին ու Մարիա Շարապովային հարուստ և հայտնի դարձրած մարզախաղը նույնպես հորինել են վանականները:
 
11-12-րդ դարերում ֆրանսիական վանքերում հոգևորականներն իրենց ազատ ժամանակ խաղում էին «ժու դը պոմ» (բառացի թարգմանությամբ՝ «ափով խաղ»):
 
Այն խաղում էին շինության ներսում: Սկզբում գնդակը ցանցի վրայով ձեռքի ափերով, հետո՝ ձեռնաթիակներով: Խաղալը կարող էին ինչպես երկուսով, այնպես էլ 12 հոգիանոց թիմերով:
 
Ժամանակի ընթացքում վանականների ժամանցը «յուրացրեցին» ֆրանսիական ազնվականության ներկայացուցիչները, իսկ հետագայուն այն տարածվեց այլ երկրներում ևս՝ ծնունդ տալով ժամանակակից մեծ թենիսին:
 
Գենետիկա
 
Խորհրդային տարիներին մեր երկրում «բուրժուական ծագման» համար լուրջ հետապնդումների ենթարկված գենետիա գիտությունը այժմ էլ շարունակում է զարգանալ: 
 
Գենետիկան այլևս ոչ միայն մշակված բույսերի նոր տեսակներ է աճեցնում, այլև տնային կենդանիների նոր ցեղատեսակներ է ստեղծում: Այս գիտության մշակները նաև ձեռնարկել են մարդկային բնույթի թերությունները բարելավելու գործը:
 
Անհավատալի կարող է թվալ, բայց այս գիտության ակունքներում նույնպես վանականն էր: Գենետիկայի հիմնադիրը Ավգուստինյան վանքի  վանական, աբբա Գրեգոր Յոհան Մենդելն է (19-րդ դար):