Հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստը

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ HԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 120-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին  նիստը:
 
Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված  միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված կազմակերպչական մի շարք հարցեր:
 
Հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակում աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախապատրաստական աշխատանքները,  առաջիկա անելիքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ  Արամ Խաչատրյանի 120 ամյակի հոբելյանական միջոցառումների ցանկում ընգրկվելու համար ստացվել է շուրջ 40 հայտ: Ծրագրի շրջանակում նախատեսվում են՝ հյուրախաղեր, փառատոններ, կրթական միջոցառումներ, ձայնագրություններ, նամակների ժողովածուի հրապարակում, Արամ Խաչատրյանի մասին պատմող տարբեր անդրադարձներ, միջազգային մրցույթ, եզակի նյութերի ցուցադրություն և այլն:    
 
Արայիկ Հարությունյանը համակարգման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը և  համագործակցությունը: 
 
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, քննարկված ուղղություններով առաջարկություններ ներակայացնելու,  պատշաճ իրազեկում ապահովելու վերաբերյալ: